Դվին
մայրաքաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվին (այլ կիրառումներ)
Պատմական Հայաստանի 7-րդ մայրաքաղաք
Դվին | |||||||||||||||||||||||||||||
Դվին քաղաքի կենտրոնական հրապարակը։ Աջում Հայոց կաթողիկոսարանն է՝ իր բազիլիկայով (6-րդ դար), ձախում՝ կաթողիկոսի վեհարանը (5-րդ դար)։ Նկարված է Ա. Պատրիկի կողմից՝ վերակառուցված Ա. Քոչինյանի գծագրերից
[[:commons:Category:Dvin|]] Վիքիպահեստում |
Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։