Դրավոգրադ (սլովեներեն՝ Dravograd, գերմաներեն՝ Unterdrauburg), քաղաք և համայնք Սլովենիայի Կորոշկա երկրամասում (Region Koroška): Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Ընկած է Դրավա գետի ափին, նրա Մեժա վտակի գետաբերանի մերձակայքում։ 2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3 134 mieszkańców[2]: Քաղաքից հյուսիս տարածվում է Կոշենյակ-Վելկա (Košenjak-Velka) ազգային պարկը։ Բնակավայրից ոչ հեռու՝ Դրավա գետի ջրերն աշխատեցնում են 26,2 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ռուս ռազմագերիների ճիգ ու ջանքով, ապա ռմբահարվել դաշնակիցների օդուժի կողմից, հետագայում վերականգնվել ու վերակառուցվել[3][4]; Հիդրոէլեկտրակայանի ամբարտակի շնորհիվ առաջացած արհեստական լիճը ներառվել է համաեվրոպական բնապահպանական Natura 2000 ծրագրում։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել