Դրմբոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Դրմբոն | ||
ադրբ.՝ Heyvalı ադրբ.՝ Drmbon | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 826 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 327 մարդ (2003) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | դրմբոնցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Դրմբոն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 30 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի վերին հոսանքի աջ ափին, 750 մետր բարձրության վրա, տարածքը՝ 1267 հեկտար, բնակչությունը՝ 447 (1989 թ.), 327 (2003 թ.)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։ 2002 թվականից Դրմբոնում կառուցվել է ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա՝ Մեհմանայի բազմամետաղների հանքանյութերի հիման վրա։
Գյուղի շրջակայքում են Մանդուռի եկեղեցին (12-րդ դար), Մաչախ շինատեղ, Թխկուտ գոմեր, Ճոխտակ խաչ, Մուքին խաչ սրբավայրերն ու Ղլբենին խաչ խաչքարերի խումբը։
Դրմբոնը Արցախյան ազատամարտում
Դրմբոնում կազմավորվել է աշխարհազորայինների (1989) և կամավորական (1992, հրամանատար՝ Ս. Ասլանյան) ջոկատներ, որոնք առանձին, ապա 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Դրմբոնից հրամանատար է եղել Ս. Ասլանյանը։ Գյուղից զոհվել է 6 ազատամարտիկ։
Դրմբոնի ազատագրումից հետո (1993, փետրվարի 12) այստեղ տեղակայվել են Մարտակերտի պաշտպանական շրջանի շտաբը՝ իր ստորաբաժանումներով, և ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցչությունը[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 181-182։
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.