![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/StJohnsAshfield_StainedGlass_GoodShepherd_Face.jpg/640px-StJohnsAshfield_StainedGlass_GoodShepherd_Face.jpg&w=640&q=50)
Դրոշմ (խորհուրդ)
From Wikipedia, the free encyclopedia
Դրոշմ, Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից։ Նշանակում է մկրտվածի օծում կամ կնիք, այստեղից էլ՝ Մկրտությունը և դրոշմը միասին կոչվում են նաև կնունք։ Դրոշմը Մկրտության խորհրդի անբաժան մասն է։ Դրոշմի արարողությունը Հայ եկեղեցին կատարում է Մկրտության հետ միասին։ Դրոշմը հույսի, Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է, յուրաքանչյուր քրիստոնյայի համար հոգեգալուստ, որով Սուրբ Հոգու շնորհը, պարգևները բաշխվում են հավատացյալ անհատին։ Եթե մարդը Մկրտությամբ Սուրբ Հոգին ընդունում է մաքրվելու, Աստծուն որդեգրվելու և սկզբնական մեղքը քավելու համար, ապա դրոշմի խորհրդով Սուրբ Հոգին և նրա շնորհները տրվում են քրիստոնեական կյանքի մեջ զորանալու, կյանքի բոլոր փորձություններին ընդդիմանալու համար։
Արագ փաստեր Քրիստոնեություն, Հիսուս Քրիստոսը ...
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս![]() |
Փակել