հայ արձակագիր, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Դօրիան (իրական անունը՝ Գրիգոր Մուրադյան, օգոստոսի 27, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, բլոգեր
Ծնվել է 1988 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում։ 2009 թվականից համացանցում հանդես գալով Դօրիան կեղծանվան տակ, դառնում է բացառապես առցանց գրականություն ներկայացնելով ճանաչում ձեռք բերած առաջին հայ հեղինակը։ Նրա առաջին աշխատանքները հրապարակվում են «YES!» երիտասարդական ամսագրում։ 2009 թվականին «Սատանան մայրամուտին» վիպակի շնորհիվ դառնում է «Ինքնագիր» գրական մրցանակի առաջին մրցանակակիրը[1]։ Նույն թվականի նոյեմբերի 25-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում ցուցադրվում է նրա «Կապտուկներ հոգուն» պիեսի բեմադրությունը[2]։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի Պետական Դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացվում հեղինակի երկրորդ՝ «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրույթունը[3]։ Նույն ամսում նրա «Սատանան մայրամուտին» վիպակը հրապարակվում է «Ինքնագիր» գրական հանդեսի 6-րդ համարում։ 2011 թվականի դեկտեմբերին լույս է տեսնում Դօրիանի առաջին՝ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գիրքը։ Նույն ամսին հայկական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «ՓՈՓ հանրագիտարան» հաղորդաշարի շրջանակներում առաջին անգամ ցուցադրվում է Դօրիանի դեմքը և հնչում է իրական անուն ազգանունը[4]։ Հաղորդմանը հաջորդած իր հարցազրույցում Գրիգոր Մուրադյանը նշում է, որ անկախ բացահայտվելու հանգամանքից շարունակելու է հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ[5]։
Ստեղծագործությունը | Ժանրը | Նշում |
---|---|---|
Սատանան մայրամուտին | վիպակ | արժանացել է «Ինքնագիր» մրցանակի, տպագրվել է համանուն հանդեսի 6-րդ համարում |
Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ | վեպ | հրատարակվել է 2011 թվականի դեկտեմբերին |
Կապտուկներ հոգուն | պիես | պրեմիերան տեղի է ունեցել 25.11.2009-ին ԵՊՏԹ-ի բեմում |
Արհեստական արբանյակը | պիես | պրեմիերան 24.11.2010-ին ԵԴԹ-ի բեմում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.