From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Ջենսեն (անգլ.՝ David Janssen, մարտի 27, 1931[1], Naponee, Ֆրանկլին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ և Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 13, 1980[1], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Ճանաչման է արժանացել «Փախստական» սերիալում դոկտոր Քիմբլի դերի շնորհիվ, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստատեսությամբ 1963-1967 թվականներին։
Դևիդ Ջենսեն անգլ.՝ David Janssen | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1931[1] |
Ծննդավայր | Naponee, Ֆրանկլին շրջան, Նեբրասկա, ԱՄՆ կամ Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 13, 1980[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Memorial Park |
Կրթություն | Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դրամատուրգ |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ Eugene Ashley Janssen? և Harold Edward Meyer?, մայր՝ Berniece Janssen? |
Ամուսին(ներ) | Dani Crayne? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դևիդ Հարոլդ Մեյերը ծնվել է 1931 թվականի մարտի 27-ին Նեբրասկա նահանգի Նապոն քաղաքում, բանկիր Հարոլդ Էդվարդ Մեյերի (1906 թվականի մայիսի 12-ին - 1990 թվականի նոյեմբերի 4-ին) իռլանդա-հրեական ընտանիքում[2]։
1935 թվականին ծնողների բաժանվելուց հետո Դևիդը և նրա մայրը տեղափոխվել են Լոս Անջելես (Կալիֆոռնիա)։ Հինգ տարի անց նրա մայրն ամուսնացել է Յուջին Յանսենի հետ (1918 թվականի փետրվարի 18 - 1996 թվականի մարտի 30)։ Դերասանը խորթ հոր անունն օգտագործել է որպես կեղծանուն, երբ սկսել է իր կարիերան շոու բիզնեսում։
Ջենսենը երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսնությունը եղել է դիզայներ և ինտերիերի ձևավորող Էլլի Գրեմի հետ, ում հետ ամուսնացել է Լաս Վեգասում 1958 թվականի օգոստոսի 25-ին[3]։ Նրանք բաժանվեցին 1968 թվականին[4]։ 1975 թվականին նա ամուսնացել է դերասանուհի և մոդել Դենի Քրեյնի հետ (ծնվ․՝ 1934 թվականին)։ Ամուսնությունը տևել է մինչև Դևիդի մահը 1980 թվականի փետրվարին սրտի կաթվածից[5]։
Ջենսենը «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է (1966)։ Դրանից բացի նա երկու անգամ առաջադրվել է այդ մրցանակի 1961 և 1965 թվականներին[6][7]։ Դերասանը նաև ունի «Էմմիի» երեք անվանակարգ (1964, 1966, 1967)։
1995 թվականին TV Guide-ը Ջենսենին դասել է բոլոր ժամանակների լավագույն 50 աստղերի շարքում՝ 36 համարի ներքո[8]։
Հեռուստատեսային արդյունաբերության ոլորտում ունեցած ներդրման համար Դևիդ Ջենսենն ստացել է աստղ Հոլիվուդի փառքի ծառուղում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.