Դևիդ Սաութեր
From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Հեքեթ Սաութեր կամ Սութեր[5] (անգլ.՝ David Hackett Souter, սեպտեմբերի 17, 1939(1939-09-17)[2][3], Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ 1990-2009 թվականներին։ Նախկինում եղել է Նյու Հեմփշիր նահանգի գլխավոր դատախազ (1976-1978), Նյու Հեմփշիր նահանգի Բարձրագույն (1978-1983) և Գերագույն (1983-1990) դատարանների անդամ և ԱՄՆ առաջին շրջանի Վերաքննիչ դատարանի անդամ (1990 թվական ապրիլ-հոկտեմբեր)։
Դևիդ Սաութեր | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մագդալեն քոլիջ[1], Հարվարդի իրավունքի դպրոց և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն՝ | իրավաբան, դատավոր և փաստաբան |
Ծննդյան օր | սեպտեմբերի 17, 1939(1939-09-17)[2][3] (84 տարեկան) |
Ծննդավայր | Melrose, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Պահպանողական դիրքորոշում էր սպասվում Հանրապետական Սաութերից, որը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում նշանակվել էր հանրապետական նախագահ Ջորջ ԲուշԲարաք Օբամա ավագի կողմից Ուիլյամ Բրենանի փոխարեն, բայց շուտով Սաութերը դարձավ կենտրոնամետ, իսկ հետո միացավ դատարանի լիբերալ թևին։ Նա հրաժարական է տվել 2009 թվականին՝ դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնը ստանձնելուց հետո, ինչը վերջինիս թույլ է տվել ԱՄՆ Գերագույն դատարան նշանակել Սոնյա Սոտոմայորին։