From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Մեերովնա Աքսելրոդ (ռուս.՝ Еле́на Ме́еровна Аксельро́д, բելառուս․՝ Алена Меераўна Аксельрод, մարտի 26, 1932, Մինսկ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1968)։ Խորհրդային նկարիչ Մեեր Աքսելրոդի դուստրը, իդիշերեն գրող խորհրդային հրեա բանաստեղծ Զելիկ Աքսելրոդի եղբոր դուստրը։ Հոր մասին գրել է մենագրություն[1]։
Ելենա Աքսելրոդ ռուս.՝ Елена Аксельрод | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1932 (92 տարեկան) |
Ծննդավայր | Մինսկ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Իսրայել |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Զավակներ | Michail Yachilevich? |
Ազգականներ | Zelik Axelrod? |
Ելենա Աքսելրոդը ծնվել է նկարիչ Մեեր Աքսելրոդի և գրող Ռիվա Ռուբինայի ընտանիքում։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1955 թվականին որպես թարգմանիչ, 1961 թվականից՝ որպես մանկագիր։ Հեղինակ է բանաստեղծական ժողովածուների, մանկական գրքերի, հոր մասին գիրք-ալբոմի՝ «Двор на Баррикадной» («Բարիկադների փողոցի բակը») հուշագրության[2][3]։ Թարգմանել է պոեզիա և արձակ իդիշերենից, եբրայերենից, գերմաներենից, անգլերենից, նորվեգերենից, հոլանդերենից, ռումիներենից և այլ լեզուներից։ ԽՍՀՄ-ում տպագրվել է որպես մանկական բանաստեղծությունների հեղինակ և թարգմանիչ։
1991 թվականից ապրում է Իսրայելում։ Տպագրվում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում։ Իսրայելի ռուսալեզու գրողների գրական մրցանակի դափնեկիր է (ռուսերեն լավագույն բանաստեղծական գրքի համար, 1995), ՊԵՆ ակումբի անդամ։ Մոսկվայում հրատարակել է հուշերի ու նամակների «Двор на Баррикадной» (2008) գիրքը[4]։
Ելենայի որդին՝ Միխայել Յախիլևչը, նկարիչ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.