Ելիզավետպոլի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Ելիզավետպոլի նահանգ (հին ռուսերեն՝ Елисаветпольская губернiя), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի կենտրոնական մասում 1868-1917 թվականներին։ Սահմանակցում էր Թիֆլիսի, Բաքվի և Երևանի նահանգներին, և Պարսկաստանին։
Արագ փաստեր Ելիզավետպոլի նահանգЕлизаветпольская губерния, Երկիր ...
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | նահանգ | ||
Մտնում է | Ռուսական կայսրություն | ||
Ներառում է | Արեշի Ելիզավետպոլի Զանգեզուրի Ղազախի Նուխիի (Շաքիի) Շուշիի Ջաբրայիլի Ջևանշիրի | ||
Վարչկենտրոն | Ելիզավետպոլ | ||
Խոշորագույն քաղաք | Շուշի | ||
Հիմնական լեզու | Ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 878.415 | ||
Ազգային կազմ | Թուրքեր, հայեր, ռուսներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Իսլամ | ||
Տարածք | 44,136 քառ.կմ | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Միջին բարձրություն | 3904 մ 500 մ | ||
Հիմնադրված է | 1868-1918 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Ուտիք, Արցախ, Սյունիք | ||
Փակել
Համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական հանրապետության արևմտյան, Հայաստանի Հանրապետության արևելյան շրջանների և Արցախի Հանրապետության մեծ մասի հետ։
Վարչական կենտրոնը Գանձակ քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Շուշին և Շաքին։ Նախքան 1868 թվականը Ելիզավետպոլի նահանգի տարածքը Թիֆլիսի և Բաքվի նահանգների մաս էր կազմում։ Այն ընդգրկում էր Հյուսիսային Իրանի խանություններից Գանձակի, Շաքիի և Ղարաբաղի խանությունները։