Վինսենթ վան Գոգի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» (հոլ.՝ Het uitgaan van de Hervormde Kerk te Nuenen), հոլանդացի հայտնի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը։ Ստեղծվել է 1884 թվականի հունվար-փետրվար ամիսներին և 1885 թվականի աշնանը, Նիդերլանդների Նյուենեն գյուղում։
Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց Het uitgaan van de Hervormde Kerk te Nuenen (nl) | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | հունվար 1884 |
բարձրություն | 41,3 |
լայնություն | 32,1 |
ստեղծման վայր | Նյուենեն |
ուղղություն | ռեալիզմ |
ժանր | բնանկար[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (գողացվել է) |
հավաքածու | Վան Գոգի թանգարան[2] |
հիմնական թեմա | կրոն |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0025.htm, https://vangoghworldwide.org/artwork/F25 կայք | |
Ծանոթագրություններ | |
Congregation Leaving the Reformed Church in Nuenen Վիքիպահեստում |
1883 թվականի դեկտեմբերին Վան Գոգն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Նյուենեն, որտեղ 1882 թվականին նրա հայրն արդեն դարձել էր բողոքական քահանա։ Նա իր ծնողների հետ տեղավորվում է եկեղեցական տներից մեկում։ Չնայած Վան Գոգի և ծնողների միջև հարաբերությունները բարդ էին, գեղանկարիչն այստեղ է բնակվում մինչև 1885 թվականի մայիսը։ 1884 թվականի հունվարին Վան Գոգի մայրը դժբախտ պատահարի արդյունքում կոտրում է ազդրոսկրը։ Այս միջադեպը մոտեցնում է նկարչին իր մոտ հետ և որոշ ժամանակ ամրապնդում նրանց ջերմ հարաբերությունները։ Վինսենթն ու իր քույրը` Վիլը հոգում էին մոր հոգսերը։ Այսպիսով թշնամանքը մոր և որդու միջև ժամանակավորապես անհետանում է[3]։
Կտավի վրա պատկերված է Նյուենենի բողոքական եկեղեցին։ Այս նկարը նվեր էր մոր համար, բայց սյուժեի ընտրությունը վկայում է այն մասին, որ Վան Գոգը հոր համար նույնպես ցանկանում էի հաճելին անել։ Այսպես նա ցանկանում էր մտերմանալ ծնողների հետ։ Կտավը Վան Գոգն ավարտել է Նյուենենում, իսկ 1885 թվականին որոշ փոփոխություններ է մտցրել։ Եկեղեցուց դուրս եկող մարդկանց փոխարեն ի սկզբանե պատկերված է եղել գյուղացի։
«Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» նկարը գողացվել է հենց Վինսենթ վան Գոգի թանգարանից։ Դա տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 7-ին։ Կտավի հետ գողացվել է նաև «Ծովի տեսքը Սխևենինգենից» նկարը։
2016 թվականի սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է երկու նկարներն էլ մաֆիայի պարագլուխներից մեկի թաքստոցում[4]։ Սկզբնական շրջանակները չէին պահպանվել։ Նկարների վիճակը գնահատվել էր բավարար[5]։
«Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» նկարը վերադարձվել է թանգարան և ցուցադրվել հանրությանը 2017 թվականի մարտից[6]։
Վան Գոգը ստեղծել է եկեղեցական աշտարակի 11 նկար և գծանկար․ գծանկարներից մեկը պատկերում է հուղարկավորություն[7]։
Նյուենենի եկեղեցական հին աշտարակը ստեղծվել է որպես հարգանքի տուրք գյուղացիների պարզ, համեստ կյանքի․ նրանք «դարերի ընթացքում․․․ թաղվել են դաշտերում, որտեղ կենդանի եղած ժամանակ արմատացել են»։ Ավերված աշտարակը խորհրդանշում է մարդկանց կյանքում քրիստոնեության դերի նվազեցումը։ Աշտարակը վերակառուցվել է նկարն ավարտելուց հետո[8]։
Նյուենենի հին աշտարակը քայլող մարդկանց հետ, 1884, Անձնական հավաքածու (F184) | Նյուենենի հին աշտարակը մաճկալի հետ, 1884, Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, Օթեռլո, Նիդերլանդներ (F34) | Հին աշտարակը մթնշաղի մեջ, 1884, Անձնական հավաքածու, (F40) | Նյուենենի գերեզմանատունն ու աշտարակը ձյան մեջ, 1885, Թեյթ, Լոնդոն (F87) | Հին եկեղեցական աշտարակ Նյուենենում, («Գյուղական գերեզմանատուն»), 1885, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F84) |
Հին տների կուտակումներ Հաագայի նոր եկեղեցու մոտ, 1882, Անձնական հավաքածու (F204) | Հաագայի տեսարան՝ նոր եկեղեցու հետ, ջրաներկ, 1882, Կունստհանդել Իվո Բոուվմանի ավաքածու, Հաագա (F1680) | Հովիվն իր հոտի հետ Զվիլու գյուղի փոքրիկ եկեղեցու մոտ, գծանկար, գրիչ և մատիտ, 1883, Անձնական հավաքածու (F877) | Մթնշաղի մեջ գտնվող եկեղեցի, 1883, Անձնական հավաքածու (F188) | Բնանկար եկեղեցու հետ, Գրծով և մատիտով գծանկար, 1883, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F1238) |
Ժողովը լքում է Նյուենենի հին եկեղեցին, 1884, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F25) | Սուրբ Մարտինի եկեղեցին Թոնխելրեում, Գրիչի և կավիճի գծանկար, 1885, Վան Գոգի թանգարան, Ամստերդամ (F: None, JH: 640) | Տեսարան դեպի Սեն Պոլ Մոզոլ եկեղեցին, 1889, Անձնական հավաքածու (F803) | Եկեղեցի Օվերում, 1890, Օրսե թանգարան, Փարիզ (F789) | Օվերի տեսարան եկեղեցու հետ, 1890, Անձնական հավաքածու (F800) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.