Եկեղեցու հրապարակ (Պրետորիա)
From Wikipedia, the free encyclopedia
Եկեղեցու հրապարակ (աֆրիկաանս՝ Kerkplein), ի սկզբանե՝ Շուկայի հրապարակ (հոլ.՝ Marktplein)[1], հրապարակ Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքի պատմական կենտրոնում։ Պրետորիայի հիմնադիր Մարտինուս Պրետորիուսը որոշեց, որ հրապարակը օգտագործվի որպես շուկա և եկեղեցական բակ։ Այնուհետև հրապարակը կոչվել է 1856-1905 թվականներին հրապարակի կենտրոնում տեղակայված եկեղեցական շինությունների պատվին։ 1954 թվականից հրապարակի ամենահայտնի կառույցը բուրերի առաջնորդ և Հարավաֆրիկյան Հանրապետության (կամ Տրանսվաալ) նախագահ Պաուլուս Կրյուգերի (1883-1900 թվականներ) արձանն է, հրապարակի կենտրոնում[2]։ Կրյուգերի արձանի ցոկոլային հատվածից ներքև այն շրջապատում են 4 անհայտ բուրերի զինվոր-քաղաքացիների արձաններ։
Արագ փաստեր Եկեղեցու հրապարակ, Երկիր ...
Եկեղեցու հրապարակ | |
---|---|
Երկիր | ՀԱՀ |
Տեղագրություն | Գաուտենգ և Պրետորիա |
Ստեղծում | 1855 |
Կայք | gauteng.net/attractions/church_square/ |
Փակել