Եղեգնուտ (Շահումյանի շրջան) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Եղեգնուտ (Շահումյանի շրջան).

Եղեգնուտ (Շահումյանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Եղեգնուտ
ադրբ.՝ Qamışlı
Երկիր
 
Արցախ
ՇրջանՇահումյան
Համայնքի ղեկավարԲաբկեն Սարգսյան
Հիմնադրված է1999 թվական թ.
Բնակչություն260 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Եղեգնուտ (Շահումյանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Եղեգնուտ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 150 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, ակումբ, բուժակ մանկաբարձական կետ, գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում է 53 աշակերտ։ Համայնքը բարձրլեռնային է։ Եղեգնուտ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը: Համայնքի տարածում առկա են ոսկու հանքային պաշարներ։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն

Եղեգնուտ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 260 մարդ, կա 47 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Գրիգոր եկեղեցի (1274 թվական), Սբ. Աստվածածին եկեղեցի (17-րդ դար), Սբ. Սարգիս եկեղեցի (1279 թվական), մատուռ (12-13-րդ դարեր), խաչքար (12-17-րդ դարեր), տապանաքարեր (միջնադար), ամրոց (12-13-րդ դարեր), կամուրջ (13-րդ դար)։

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թվական
  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Եղեգնուտ (Շահումյանի շրջան)
Listen to this article