Եղյամ
From Wikipedia, the free encyclopedia
Եղյամ, բյուրեղային սառցե բարակ շերտ։ Առաջանում է երկրի մակերևույթի և սառը առարկաների վրա, օդի ջրային գոլորշիների սուբլիմումի հետևանքով։
Եղյամի առաջացման համար առավել բարենպաստ են պարզ առանց քամի գիշերները և այն մարմինների անհարթ մակերեսները, որոնք ունեն ցածր ջերմափոխանակություն (օրինակ՝ փայտե նստարաներ, հող և այլն)։ Թույլ քամին, որ բերում է խոնավ օդի նորանոր զանգվածներ, նպաստում է եղյամի ձևավորմանը։ Թույլ ցրտերի պայմաններում եղյամի բյուրեղներն ունեն վեցանկյուն պրիզմայի, ուժեղ ցրտերի դեպքում՝ բութ ծայրերով ասեղների տեսք[1]։