From Wikipedia, the free encyclopedia
Եղցի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո չի վերաբնակեցվել[2]։
Արցախի 2000 թվականի հոկտեմբերի 3-ի օրենքով Քիլիսան վերանվանվել է Եղցի[3]։
Գյուղի «Եղցի» և օտարալեզու «Քիլիսա կամ Քիլիսալու» անվանումները նշանակում են եկեղեցի։
17-րդ դարում կառուցված կիսավեր եկեղեցին կանգուն է, որի մուտքի անկյունաքարերը և ճակատակալ քարը խաչքարեր են։ Խաչքարերից երկուսի վրա պահպանվել են արձանագրություններ, որոնցից մեկի վրա նշված է կանգնեցման տարեթիվը
Ի թվիս հայոց։ ՈՂԵ։ (1247թ.) էր։ Ես Գրիգոր դարբոյն կանգնեցի զխաչս ինձ և իմ...յիշեցեք |
Եկեղեցու հարավային կողմում, գերեզմանոցի տարածքում պահպանվել է արձանագիր տապանաքար։ Գյուղի տարածքում որևէ պատմամշակութային հուշարձաններ կամ դրանց հետքեր չեն պահպանվել, 1923 թվականին ավերվել են քուրդ թուրքալեզու բնակիչների կողմից ովքեր այդտեղ բնակություն էին հաստատել, իսկ գյուղը լքել են 1991-1993 թվականներին Արցախյան ազատամարտի ընթացքում։ 1993 թվականին գյուղը ազատագրվել է[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.