From Wikipedia, the free encyclopedia
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, չարորակ նորագոյացություն, ծագող ենթաստամոքսային գեղձի հյուսվածքից ծորաններից կամ էպիթելից։ Ենթաստամքոսային գեղձի քաղցկեղը տարեց տարի շատանում է։ Այս հիվանդությունը գրավում է 6-րդ տեղը ուռուցքային հիվանդությունների շարքում։ Ախտահարում է առավելապես տարեցներին, կին և տղամարդ հավասարապես[1]։ ԱՄՆ-ում այս շրջանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը զբաղեցնում է 4-րդ տեղը որպես մահվան պատճառ։ Ռիսկը քաղցկեղի առաջացման ամեն անհատի մոտ ԱՄՆ-ում կյանքի ընթացքում կազմում 1,5%[2]։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | որովայնային ցավ, Դեղնախտ, Սուր պանկրեատիտ, անորեքսիա և Trousseau's syndrome? |
Բուժաքննություն | ուլտրաձայնային հետազոտություն, CT, արյան բիոքիմիական հետազոտություն, բիոպսիա և պոզիտրոն էմիսիոն շերտագրություն |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն և աղեստամոքսաբանություն |
Pancreatic cancer Վիքիպահեստում |
Ռիսկի գործոն է հանդիսանում՝
Նախաքազցկեղային հիվանդություննին պատկանում են՝
Սովորաբար ուռուցքը ախտահարում է գեղձի՝ գլխիկը (50-60% դեպքերում), մարմինը (10 %), պոչը (5-8 %)։ Ինչպես նաև նկարագրվում է ամբողջական ախտահարում գեղձի՝ 20-35 %: Ուռուցքը իրենից ներկայացնում է կոշտ, բլթավոր հանգույց առանց հստակ եզրերի, կտրվածքի վրա սպիտակավուն կամ բաց դեղնավուն։ Վերջերս հայտնաբերվել է գեն, որը ազդում է ենթաստամոքսային գեղձի նորմալ բջիջների վրա, որը կարող է մասնակցել ուռուցքի առաջացման գործում։ Հետազոտությունների արդյունքում Nature Communications թերթում հրապարակված է, թիրախային գենի մասին, դա պրոտեինկինազա-P1 (PKD1) է։ Ազդելով նրա վրա կարելի է կանխել ուռուցքի աճը։ PKD1-հսկում է ինչպես աճը, այնպես էլ ուռուցքի մետաստազները։ Այժմ կատարում են հետազոտություն PKD1-ի ինհիբտորի ստեղծման գործում, նրա համար, որ հնարավոր լինի անցկացնել նրա հետագա փորձությունները[3][4]։
Նյու-Յորքի Լանգոն կենտրոնում կատարվող բժշկական հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է որ հավանականությունը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման կազմում է 59%-ից բարձր այն հիվանդների մոտ, որոնց մոտ բերանի խոռոչում կա Porphyromonas gingivalis միկրոօրգանիզմ։ Նաև հիվանդության ռիսկը երկու անգամ բարձր է, եթե հիվանդի մոտ հայտնաբերված է Aggregatibacter actinomycetemcomitans: Այժմ անցկացնում են սկրինինգային թեստ, որը թույլ կտա եզրակացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հնարավորությունը[5]։
Տարբերում են ենթաստամոքսային գեղձի հիստոլոգիական ձև՝
Լիմֆոգեն մետաստազավորումը ենթաստամոքսային գեղձի ունի 4 աստիճան։ 1-ին աստիճանի դեպքում պանկրեատոդուոդենալ լիմֆատիկ հանգույցները (ենոաստամոքսային գեղձի գլխիկի շրջանում), 2-րդ աստիճան՝ ռետրոպիլորիկ և հեպատոդուոդենալ, 3-րդ որովայնի վերին հատվածի լիմֆատիկ հանգույցներ և 4-րդ աստիճան՝ հարորովայնային (ռետրոպերիտոնեալ) լիմֆատիկ հանգույցներ։
Հեմատոգեն մետաստազավորումը հանգեցնում է լյարդում, թոքերում, երիկամներում, ոսկրերում առանձին մետաստազների առաջացման։
Կլինիկական TNM դասակարգումն օգտագործվում է միայն կարցինոմաների էկզոկրին հատվածի ուռուցքի և նեյրոէնդոկրին ուռուցքների դեպքում։
T — առաջնային ուռուցք
Tx — առաջնային ուռուցք չի նկարագրվում
T0 — առաջնային ուռուցքի բացակայություն
Tis — կարցինոմա in situ
T1 — ուռուցք մինչև 2 սմ
T2 — ուռուցք 2 սմ-ից ավել
T3 — ուռուցքի տեղակայում ենթաստամոքսային գեղձի սահմաններում, առանց տարածման
T4 —ուռուցքի տեղակայում ենթաստամոքսային գեղձի սահմաններում և դրանից դուրս
Ծանուցում
N — ռեգիոնար լիմֆատիկ հանգույց
Nx — ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներ չեն նկարագրվում N0 — ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում չկա մետաստազ
N1 — ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում առկա է մետաստազ
Ծանուցում Ռեգիոնար լիմֆատիկ հանգույցնեում նկարագրվում է հարենթաստամոքսային հանգույցներ, որոնք կարելի է առանձնացնել հետևյալ ձևով՝
հանգույցների խումբ | տեղակայում |
---|---|
Վերին | վերևից գլխիկի և մարմնի վրա |
Ստորին | ներքևից գլխիկի և մարմնի վրա |
Առաջային | առաջային ենթաստամոքս-տասերկումատնյա, պիլորիկ (միայն գլխիկի մասում) |
Հետին | հետին ենթաստամոքս-տասերկումատնյա, լեղածորանի լիմֆատիկ հանգույցа |
Փայծաղային | փայծաղի դրունքի հանգույց և ենթաստամոքսային գեղձի պոչի (միայն մարմնի և պոչի ուռուցք) |
Որովայնային | մայն գլխիկի ուռուցքի համար |
M — հեռադիր մետաստազներ
աստիճան | չափորոշիչ T | չափորոշիչ N | չափորոշիչ M |
---|---|---|---|
0 | Tis | N0 | М0 |
IA | T1 | N0 | М0 |
IB | T2 | N0 | М0 |
IIA | T3 | N0 | М0 |
IIB | T1, T2, T3 | N1 | М0 |
III | T4 | ցանկացած N | М0 |
IV | ցանկացած T | ցանկացած N | М1 |
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում ախտանիշները հաճախ չեն արտահայտվում, կապված այն բանի հետ որ ուռուցքը շատ դեպքերում հայտնաբերվում է ուշ ստադիայում։ Ախտանիշների մեջ ավելի հաճախ նկարագրվում է մեխանիկական դեղնուկ, լեղածորանների ճնշման հետևանքով։ Եթե ուռուցքը ախտահարում է ենթաստամոքսային գեղձի գլխիկը, ապա այն արտահայտվում է Կուրվուազեի սինրդոմ՝ որովայնի վերին հատվածի շոշափման դեպքում հայտնաբերվում է լեղապարկը մեխացած, լեղու ճնշման հետևանքով։ Ենթաստամոքսային գեղձի մարմնի և պոչի քաղցկեղը ընթանում է նվվացող ցավով էպիգաստրալ շրջանում, որը ճառագայթում է մեջքին և կախված է կոնկրոտ տեղակայումից։ Ուռուցքի ներաճում դեպի ստամոքս և աղիներ առաջացնում են դրանց ֆունկցիոնալ խանգարում։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ընթանում է այլ ընդհանուր ախտանիշների հետ զուգակցված որոնք բնորոշ են ուռուցքին՝ թունավորում, ախորշակի իջեցում, մարմնի զանգվածի իջեցում, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմության բարձրացում և այլն։
Հիմնական ախտորոշիչ մեթոդը հանդիսանում է ուլտրաձայնային հետազոտությունը և համակարգչային շերտագրությունը (ՀՇ) կոնտրաստային ուժեղացմամբ։ Այս մեթոդները հնարավորություն են տալիս տեսանել ոչ միայն առաջնային ուռուցքի տեղակայումը, այլ նաև գնահատական տալ մետաստազների մասին։ Ըստ պահանջի, կատարվում է նաև ստամոքսի և տասերկումատնյա աղու բարիումի սուլֆատով ռենտգեն հետազոտություն, էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա։ Անհաժեշտության դեպքում, կատարում են նաև լապարատոմիա և բիոպսիա։ Բացի այս մեթոդներից, կա նաև հավելյալ անատոմիական ախտանիշներ որոնք բնորոշ են ենթաստամոքսային գեղձի գոյացությունների դեպքում՝ արյան մեջ մատրիցային մեթալոպրոտեինազա[6][7][8][9]։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ ստադիայում ախտորոշման մեթոդ է հանդիսանում էնդոսոնոգրաֆիան (Էնդոսկոպիկ ուլտրաձյնային հետազոտություն)[10]։
Ի տարբերություն սովորական ուլտրաձայնային հետազոտության, այս էնդոսոնոգրաֆիայի դեպքում օգտագործվում է ճկուն էնդոսկոպ տեսախցիկով և ուլրտաձայնային ցուցիչով։ Այս մեթոդով պատկերը շատ հստակ է երևում։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում հնարավություն է տալիս ախտորոշել 90-95% դեպքերում վաղ փուլերում[11]։
2012 թվականին, «Նորթ քաունթի» ավագ դպրոցի 15-ամյա աշակերտ Ջեք Անդրական (Jack Andraka) ստեղծեց քաղցկեղի հայնաբերման մի չափորոշիչ[12], որը թույլ է տալիս հայնտաբերել ենթաստամոքսային գեղձի, թոոքերի և ձվարանների քաղցկեղը արյան անալիզի միջոցով։ Ըստ հեղինակի, հիմնվելով մի քանի գնահատականների վրա[13], այս մեթոդը 100 անգամ ավելի արագ է, ավելի էժան։ Հետազոտության արդյունքներն էլ 90% և ավելի դեպքերում ճիշտ են։
Իր հետազոտության համար Անդրական 2012 թվականին ստացավ մրցանակ 75 000 ԱՄՆ դոլարի չափով։ 2014 թվականի հունվարին, «Ֆորբս» ամսագրում հրապարակվեց հոդված, որում գրված էր որ նրա թեստավորումը կասկածելի է[13]։
Վիրահատական մեթոդներում առավել հաճախ օգտագործվում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում պանկրեատոդուոդենալ ռեզեկցիա՝ Ուիփլիի վիրահատություն, որն իր մեջ ներառում է գեղձի գլխիկի հեռացում՝ ուռուցքի հետ միասին, տասերկումատնյա աղու մի հատված, հեռակա մետաստազնեի հետ[14]։
Հետվիրահատակն բուժումը ադյուվանտ թերապիան է, որը կատարվում է հիվանդներին, որոնք հիվանդության մնացորդային նշաններ չունեն, սակայն ունեն հավանականություն որ օրգանիզմում մնացել են միկրոսկոպիկ ուռուցքային հատվածներ, որը կարող է հանգոցնել հիվանդության կրկնման՝ ռեցիդիվի և մահվան[15]։
Պայմանականորեն անբարենպաստ է։ Ժամանակակից վիրաբուժական մեթոդները հետվիրահատական մահերի տոկոսայնությունը իջեցրել են հասցրել մինչ 5%։ Միջինում ապրելիունակությունը վիրահատությունից հետո կազմում է 15-19 ամիս, 5տ՝ մինչև 20%[16]։ Եթե ամբողջական հնարավոր չէ հեռացացնել ուռուցքը ապա ռոցիդիվով հիվանդի կյանքի տևողությունը 3-4 անգամ ավելին է քան չվիրահատելու դեպքում[17]։ Ժամանակակից բժշկության մեջ դրական արդյունք տալիս է ինտերֆենոմով թերապիան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.