Ենոլներ
From Wikipedia, the free encyclopedia
Ենոլներ (ալկենոլներ, α-հիդրօքսիալկեններ), R1R²C=CR³OH ընդհանուր քիմիական բանաձևով, կրկնակի կապի ածխածնի ատոմներից մեկին միացած հիդրօքսիլ խումբ պարունակող ալկեններ։ Ենոլ և ալկենոլ բառերը ծագում են "ալկեն" (կամ պարզապես -են) և "ալկոհոլ" բառերից։
Կրկնակի կապի երկու ծայրային ածխածնի ատոմներին հիդրօքիսիլ խմբեր միացած միացությունները կոչվում են ենդիոլներ։ Ենոլների դեպրոտոնացված մոլեկուլները կոչվում են ենոլյատներ։ Ռեդուկտոններ են կոչվում այն միացությունները, որոնք ունեն ենդիոլային կառուցվածք և պարունակում են կրկնակի կապին միացած կարբոնիլային խումբ։