Ենոքավան
գյուղ ՀՀ Տավուշի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ենոքավան (նախկին անվանումը՝ Քրդևան), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք, Սառնաջուր գետի ափին, Գետահովիտ գյուղից 4 կմ արևմուտք[2]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Ենոքավան | ||
Ապագա Ռեզորթ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Տավուշ«Տավուշ» | |
Գյուղապետ | Ալիբեկ Բաբայան | |
Այլ անվանումներ | Շիրազ, մինչև 1935 — Քրդևան | |
ԲԾՄ | 1100 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 537[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ենոքավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (263) | |
| ||
Փակել
Բնակավայրն իր ներկայիս անվանումը ստացել է 1935 թվականին ԽՍՀՄ իշխանությունների կողմից որպես Կարմիր բանակի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացիայի կողմնակից և երկրում խորհրդային կարգերի հաստատման աջակից Ենոք Մկրտումյանի հիշատակ։
Ենոքավան գյուղում է գտնվում Հայաստանի առաջին էքսթրեմալ զվարճանքի վայրը՝ Յելլ Էքսթրիմ պարկը[3]։