Եվագրոս Պոնտացի
From Wikipedia, the free encyclopedia
Եվագրոս Պոնտացի (հուն․՝ Εὐάγριος, ὁ Ποντικός, 346—399), քրիստոնյա աստվածաբան, բյուզանդացի փիլիսոփա, վանական ճգնակյաց, եկեղեցական մատենագիր։ Հայ առաքելական եկեղեցու սուրբ։
Եվագրոս Պոնտացի | |
---|---|
Ծնվել է | մոտ 345[1][2][3] |
Ծննդավայր | Ibora, Թոքաթ |
Մահացել է | 399[1][2][4][…] |
Մահվան վայր | Wadi El Natrun, Բուհեյրա, Եգիպտոս կամ Եգիպտոս |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ազդվել է | Որոգինես, Didymus the Blind?, Անտոն Մեծ, Մակար Մեծ, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի և Melania the Elder? |
Մասնագիտություն | գրող, աստվածաբան, քրիստոնյա վանական և ascetic |
Evagrius Ponticus Վիքիպահեստում |
Ուսանել է Կեսարիայում, աշակերտել Բարսեղ Կեսարացուն, ապա՝ Գրիգոր Նազիանզացուն, բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև Գրիգոր Նյուսացու հետ։ Նրանցից սովորել է բնական գիտություններ, իմաստասիրություն, աստվածաբանություն, Սուրբ Գրոց գիտություն և հռետորություն։ 379–380-ին Գրիգոր Նազիանզացին նրան ձեռնադրել է գլխավոր սարկավագ, միասին մասնակցել են Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովին։ 381–385-ին եռանդուն գործունեություն է ծավալել Բյուզանդիայում։ Իբրև ուղղափառության ջատագով պայքարել է ժամանակի տարածված աղանդների՝ արիոսականների, ապողինարիանների, եվնոմիանների դեմ։ Կապադովկյան հայրերի պես հրապուրվել է Որոգինեսի ժառանգությամբ, կատարել թարգմանություններ նրա երկերից։ 385-ին գնացել է Երուսաղեմ, ապա առանձնացել Եգիպտոսի Սկիտ անապատում, աչքի ընկել իր խստակեցությամբ։