From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Նիկոլայի Անդրիկանիս (դեկտեմբերի 27, 1909, Փարիզ, Ֆրանսիա[1] - դեկտեմբերի 19, 1993, Մոսկվա, Ռուսաստան), սովետական օպերատոր, ռեժիսոր, սցենարիստ և դերասան է։ 1982 թ. ճանաչվել է ՌԽՖՍՀ-ի ժողովրդական դերասան։ 1978 թ. ստացել է Լենինի մրցանակ, 1968 թ. դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ) անդամ։
Եվգենի Անդրիկանիս Евгений Андриканис | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1909 |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1993 (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Պրեոբռաժենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոօպերատոր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ամուսին | Galina Pyshkova? և Galina Nikolayevna Zakharova? |
Ծնողներ | Նիկոլայ Անդրիկանիս (հայր) Եկատերինա Շմիդ (մայր) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Երեխաներ | Տատյանա Լավրովա |
Կայք | IMDb |
Ծնվել է 1909 թ. դեկտեմբերի 14 Փարիզում։ Նիկոլայ Ադամի Անդրիկանիսի (1876-1947) և Եկատերինա Պողոսի Շմիդի (Ն.Պ. Շմիտի քույր) երրորդ զավակն է։ Վերադարձել են Մոսկվա 1916 թ.։ 1928 թ. երեկոյան ուսում է սկսել որպես կինոօպերատոր կինոտեխնիկումում։ Ցերեկը աշխատում էր որպես Գոսկինոյի կինոֆաբրիկայի օպերատորի օգնական։ Ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական բաժինը 1932 թ. (Ա.Ա. Լեվիցկիի արհեստանոց)։ 1933-1934 թթ. ծառայել է Կարմիր բանակում։ 1937 թ.-ից եղել է «Մոսֆիլմ» -ի օպերատոր, վավերագրական և խաղարկային կինոյի ռեժիսոր։ Մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը եղել է «Նրբագեղ կյանք», «Երազողները», «Տիեզերական չվերթ», «Հաղթողների սերունդ» ֆիլմերի օպերատորի օգնականը։ Առաջին աշխատանքներից ամենանշանակալիցը դարձել է Յուլի Ռայզմանի «Մաշենկա» ֆիլմը։ 1942-1944 թթ. եղել է ռազմաճակատային կինոխմբերի օպերատոր։ 1960 թ.-ից հանդես էր գալիս որպես ռեժիսոր։ Իր ստեղծած ֆիլմերից է «Հյուսիսային վիպակ»-ը, որը պատմում է ռուսական սպայի՝ Պողոս Բեստուժևի և 60-ական թթ.-ի լենինգրադյան նկարչի մասին։ 1966 թ.-ի կեսերին Անդրիկանիսը հեռացավ «Մոսֆիլմ»-ից և սկսեց աշխատել հեռուստատեսությունում։ Հետագայում դարձել է վավերագրական կինոյի ռեժիսոր։ Մահացել է 1993 թ. դեկտեմբերի 19-ին։ Թաղված է Մոսկվայի Պրեոբրաժենսկու գերեզմանատանը։ Նրա դուստրը ՌԽՖՍՀ–ի ժողովրդական դերասանուհի Տ. Ե. Լավրովան է։
«Աչքեր» (էպիզոդիկ դեր) (1992)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.