Եվգենի Պլյուշչենկո
From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Վիկտորովիչ Պլյուշչենկո (ռուս.՝ Евгений Викторович Плющенко, նոյեմբերի 3, 1982(1982-11-03)[2][3], Ջամկու, Սոլնեչնի շրջան, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենապարերում։ Ռուսաստանի վաստակավոր վարպետ։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2006 թվականին՝ մենապար, 2014 թվականին՝ թիմային մրցաշար), Օլիմպիական խաղերի արծաթե երկակի մեդալակիր (2002 և 2010 թվականներին), աշխարհի եռակի չեմպիոն (2001,2003,2004), Եվրոպայի յոթակի չեմպիոն (2000, 2001,2003, 2005, 2006, 2010, 2012), գեղասահքի Գրանպրիի եզրափակչի քառակի հաղթող (1999/2000, 2000/2001, 2002/2003, 2004/2005), աշխարհի պատանի լավագույն մարզիկ (1997) և Ռուսաստանի տասակի չեմպիոն։ Յիլիս Գրաֆսթրյոմի հետ կիսում է գեղասահքի օլիմպիական չեմպիոնի ռեկորդը (յուրաքանչյուրը՝ չորս)։ Եվգենի Պլյուշչենկոն եղել է առաջին գեղասահորդը՝ կասկադ մրցության մեջ կատարելով ոտքի քառակի հանգույց, ոտքի եռակի հանգույց և ոտքի եռակի օղակ (2002 թվականին Ռուսաստանի գավաթի ժամանակ), առաջինն էր տղամարդկանց մեջ՝ կատարելով բիլման պտույտներ, եռակի ակսել-օյլեր-եռակի ֆլիպի կասկադ (2001)։ 2017 թվականի մարտի 31-ին հայտարարել է մարզական գործունեության ավարտի մասին[6][7]։
Եվգենի Պլյուշչենկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1] |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Евге́ний Ви́кторович Плю́щенко |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 3, 1982(1982-11-03)[2][3] (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ջամկու, Սոլնեչնի շրջան, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
178 սանտիմետր | |
Քաշ՝ | 72 կիլոգրամ[5] |