![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Eurasian_Economic_Union_%2528orthographic_projection%2529_-_Crimea_disputed.svg/langhy-640px-Eurasian_Economic_Union_%2528orthographic_projection%2529_-_Crimea_disputed.svg.png&w=640&q=50)
Եվրասիական տնտեսական տարածք
From Wikipedia, the free encyclopedia
Եվրասիական տնտեսական տարածքը կամ Միասնական տնտեսական տարածքը միասնական շուկա է, որն ապահովում է մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Միասնական տնտեսական տարածքը ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել միասնական ինտեգրված շուկա։ Ընդհանուր տնտեսական տարածքը «ոգեշնչվել» է Եվրոպական միասնական շուկայից և Եվրոպական տնտեսական տարածքից[1]։
Եվրասիական տնտեսական տարածք | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Միջազգային կազմակերպություն |
Հիմնադրված | հունվարի 1, 2012 |
Տարածաշրջան | 20,260,431 կմ2 |
Կայք | stat.kg |
Ընդհանուր տնտեսական տարածքը միջպետական ինտեգրման ձևերից մեկն է, որի նպատակը ասոցիացիայի շրջանակներում արտաքին տնտեսական հարաբերությունների ազատականացումն է և դրանից դուրս կոլեկտիվ պրոտեկցիոնիզմի իրականացումը։ Ընդհանուր տնտեսական տարածքի խնդիրն է ապահովել անդամ երկրների միջև այսպես կոչված «չորս ազատությունները»՝ ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժը, ինչպես նաև ապահովել անդամ պետությունների տնտեսական քաղաքականության համակարգման սկիզբը՝ մակրոտնտեսության և ֆինանսական հատվածի, տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի, արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրների և այլնի հետ կապված[2][3]։