Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
«Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը» եղել է 59-րդ ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթը։ Մրցույթը կայացել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում, Եվրատեսիլ 2013-ում Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակից հետո։ Սա եղել է արդեն երրորդ մրցույթը որը անցկացվել է Դանիայում, վերջին անգամ դա 2001 թվականին էր։ Մրցույթի կիսաեզրափակիչներն անցկացվել են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
"#JoinUs" «#ՄիացեքՄեզ» | ||||
Ամսաթվեր | ||||
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 6, 2014 | |||
2-րդ կիսաեզրափակիչ | Մայիսի 8, 2014 | |||
Եզրափակիչ | Մայիսի 10, 2014 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | B&W Hallerne, Կոպենհագեն, Դանիա | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | DR | |||
Հաղորդավարներ | Nikolaj Koppel?, Պիլու Ասբեկ և Lise Rønne? | |||
Ընդմիջման ելույթ | Կիսաեզրա. 1։ «Տգեղ բադիկը» (երաժշտությունը Բենտ Ֆաբրիկի) Կիսաեզրա. 2։ «Sea of Flags» երգը Ջեսիկա Մաուբոյի կատարմամբ Եզրափակիչ։ «Rainmaker» երգը Էմիլի դը Ֆորեսթ և 26 ֆինալիստների կատարմամբ | |||
Գործադիր տնօրեն | Յոն Օլա Սանդ | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 37 | |||
Մասնակիցներ | Վալենտինա Մոնեթթա, Կոնչիտա Վուրստ, Տիյանա Դապչևիչ, Հերցիանա Մատմույա, Արամ Mp3, Սերգեյ Չետկովիչ, The Common Linnets, Մարիա Յարեմչուկ, ԹԵՈ, Մեյ Ֆեյնգոլդ, Էմմա Մարոնե, Softengine, Սեբալթեր, The Shin, Firelight, Մարիկո Էբրալիձե, Pollapönk, Aarzemnieki, Անդրաշ Կալայ-Սոնդերս, Ռութ Լորենսո, Դոնաթան, Կլեո, Դիլարա Կազիմովա, Vilija Matačiūnaitė?, Can-linn?, Պաուլա Սելինգ, Ovidiu Cernăuțeanu?, Twin Twin, Մոլլի, Սաննա Նիլսեն, Բասիմ, Tinkara Kovač?, Էլաիզա, Axel Hirsoux?, Cristina Scarlat?, Suzy?, Freaky Fortune, RiskyKidd? և Տոլմաչև քույրեր | |||
Առաջնելույթ | չկա | |||
Վերադարձել են | Պորտուգալիա Լեհաստան | |||
Մեկնել են | Խորվաթիա Կիպրոս Սերբիա Բուլղարիա | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | 50% հեռուստադիտող/50% ժյուրի | |||
Հաղթական երգ | «Rise Like a Phoenix» | |||
Զրո միավոր | չկա | |||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/copenhagen-2014 |
Մրցույթին մասնակցել են 37 երկիր։ Պորտուգալիան և Լեհաստանը հայտարարել էին, որ վերադառնում են մրցույթ։ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Սերբիան տարբեր պատճառներով չմասնակցեցին մրցույթին։
Մրցույթի եզրափակչի քվեարկության արդյունքում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը իր «Rise Like a Phoenix» երգով հավաքելով 290 միավոր հաղթանակ բերեց իր երկրին։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները բաժին են հասել Նիդերլանդների և Շվեդիայի ներկայացուցիչներին։ Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն իր «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով մինչև այժմ Հայաստանի լավագույն արդյունքը մրցույթում։