Եվրինոմե
From Wikipedia, the free encyclopedia
Եվրինո՛մե կամ Էվրինոմե (հին հունարեն՝ Εὐρυνόμη), հունական դիցաբանության մեջ օվկիանուհի, Օվկիանոսի և Տեթիսի դուստրերից մեկը[2]։ Թետիսի հետ միասին ծովում թաքցրել է Հեփեստոսին, որին Հերան շպրտել էր Օլիմպոսից[3]։ Եվրինոմեն Քարիսների մայրն է՝ ծնված Զևսից[4] (կամ Օվկիանոսից)։
Արագ փաստեր Եվրինոմե, Տեսակ ...
Եվրինոմե | |
---|---|
Եվրինոմեն՝ ձախ կողմում | |
Տեսակ | օվկիանուհիներ և ջրի աստվածություն |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Eurynome? |
Հայր | Օվկիանոս |
Մայր | Տեթիս |
Ամուսին | Օփիոն[1] |
Կողակից | Զևս |
Զավակներ | Euphrosyne?, Թալիա, Ագլայիա, Քարիտներ և Ասոպուս |
Eurynome (oceanid) Վիքիպահեստում |
Փակել
Եվրինոմեի սրբավայրը գտնվել է Արկադիայում. նրա փայտե արձանը փաթաթված է ոսկե շղթաներով, իսկ մարմնի ներքևի հատվածը ձկնակերպ է[5]։ Ծառայել է Հարմոնիա աստվածուհուն[6]։
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Էվրինոմե (79) աստերոիդը՝ հայտնաբերված 1863 թվականին։