Եվրոպայի ազատական երիտասարդություն
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպայի ազատական երիտասարդությունը (LYMEC – Եվրոպական համայնքի ազատական և արմատական երիտասարդության շարժում) ազատական երիտասարդական շարժումների միջազգային կազմակերպություն է, որը հիմնականում միավորում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (նախկինում՝ Եվրոպայի ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների կուսակցություն) անդամների երիտասարդական թևերը։
Եվրոպայի ազատական երիտասարդություն | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն և երիտասարդական կազմակերպություն |
Երկիր | Բելգիա |
Առաջնորդ | Վեդրանա Գուժիչ (2014 թ.-ից ի վեր) |
Հիմնադրված | 1976 |
Գաղափարախոսություն | ազատականություն |
Շտաբ | Բելգիա, Բրյուսել, Իքսել -1050, Լ'Աղբղ Բենի փ., 93 |
Միջազգային պատկանելություն | European Youth Forum?[1] և European Liberal Forum? |
Կայք | lymec.eu |
European Liberal Youth Վիքիպահեստում |
Լիիրավ անդամի կարգավիճակ է տրված Եվրոպայի երիտասարդական ֆորումին (ԵԵՖ), որն իր գործունեությունն է ծավալում Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության սկզբունքների շրջանակում և սերտորեն համագործակցում է այդ երկու մարմինների հետ։
LYMEC-ը «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» (ԵԱԺԴ) կուսակցության պաշտոնապես գրանցված երիտասարդական թևն է. այն իր առանձին ձայներն ունի ԵԱԺԴ կուսակցության կանոնադրությամբ ձևավորված մարմիններում։ Այն ավելի շատ հայտնի է որպես LYMEC – Եվրոպական երիտասարդություն, քանի որ նրա կազմում ընդգրկված են Եվրոպայի բազմաթիվ պետություններ ներկայացնող անդամներ։
Եվրոպայի ազատական երիտասարդության վարչությունն ունի հետևյալ կազմը (2014-2016 թթ)՝