Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը[1][2][3] ձևավորվել է Մերձավոր Արևելքի (Սիրիա, Իրաք), Աֆրիկայի (Գամբիա, Էրիթրեա, Նիգերիա, Սոմալի, Սուդան), Հարավային և Կենտրոնական Ասիայի (Աֆղանստան, Պակիստան, Բանգլադեշ)[4] և Արևմտյան Բալկանների (Ալբանիա, Կոսովո)[5] տարածքներից Միջերկրական ծովով կամ Հարավ-արևելյան Եվրոպայով Եվրամիության տարածք անցած և ապաստան խնդրած փախստականների և ներգաղթյալներիի թվի աճի արդյունքում։ Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, 2015 թվականի սեպտեմբերի կեսի դրությամբ, տարեսկզբից շուրջ կես միլիոն գաղթական եվրոպական երկրներ փորձել են հասնել Միջերկրականի ծովով, որոնց 74%-ը կազմում են սիրիացիները (54%), աֆղանները (13%) և Էրիթրեացիները (7%)։ Ներգաղթյալների մեծամասնությունը (69%) կազմում են տղամարդիկ[6]։ «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ» (անգլ.՝ European migrant crisis) արտահայտությունն առավել լայն օգտագործում է ստանում 2015 թվականի ապրիլին[7], երբ Միջերկրական ծովի ջրերում շուրջ երկու հազար գաղթական տեղափոխող հինգ նավ է սուզվում՝ դառնալով ավելի քան 1600 մարդու մահվան պատճառ[8]։
Համաձայն Եվրոստատի տվյալների՝ 2014 թվականին, ԵՄ անդամ պետություններին որպես փախստական գրանցվելու և ապաստան ստանալու դիմում է ներկայացրել շուրջ 626 000 մարդ, ինչը զիջում է միայն 1992 թվականին ստացված 672 000 դիմումներին[9][10]։ Նույն տարի հաստատվում է ավելի քան 185 000 ապաստան հայցողի հայտ[11]։ ԵՄ-ում ապաստանման հայց ստացած, այնուհետև հավանություն տված երկրների 2/3-ը պատկանում էր Գերմանիային, Շվեդիային, Իտալիային և Ֆրանսիային։ 2015 թվականի առաջին կեսին ԵՄ երկրները ստանում են 395 000 նոր դիմում[12]։