Եվրո 2008 եզրափակիչ
From Wikipedia, the free encyclopedia
Եվրո 2008 եզրափակիչ ֆուտբոլյին հանդիպում, որը տեղի է ունեցել 2008 թվականի հունիսի 29-ին Էռնստ Հապպել Մարզադաշտում, Վիեննա, Ավստրիա, որտեղ որոշվեց Եվրո 2008-ի հաղթողը։ Իսպանիան հաղթեց Գերմանիային 1–0 հաշվով 33-րդ րոպեին Ֆեռնանդո Տոռեսի խփած գոլի շնորհիվ։ Սա երկրորդ անգամն էր Եվրոպայի առաջնության պատմության մեջ, որ չեմպիոնները հաղթել էին խմբային փուլի բոլոր խաղերը, մյուս հավաքականը Ֆրանսիան էր 1984 թվականին։ Իսպանիան նաև առաջին հավաքականն էր 1996 թվականից հետո, որ առաջնությունը անցկացրեց առանց պարտության։ Չնայած մեկ գոլ առավելությանը Իսպանիան տիրեց նախաձեռնությանը ամբողջ խաղի ընթացքում[2]։
Իրադարձություն | Եվրո 2008 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 29 հունիս 2008 | ||||||
Մարզադաշտ | Էռնստ Հապպել մարզադաշտ, Վիեննա | ||||||
Հանդիպման խաղացող | Ֆեֆնանդո Տոռես (Իսպանիա) | ||||||
Գոլեր | Ֆեռնանդո Տոռես | ||||||
Մրցավար | Ռոբերտո Ռոսետտի (Իտալիա) | ||||||
Հանդիսական | 51,428[1] | ||||||
Եղանակ | Արևոտ | ||||||
Առաջնության փակման արարողությունը տեղի ունեցավ անմիջապես խաղից հետո, որին մասնակցեցին 400 ներկայացուցիչ[3], ներառյալ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը, ով երգեց առաջնության պաշտոնական երգը՝ «Can You Hear Me»[4]: