Կարավաջոյի նկարներից From Wikipedia, the free encyclopedia
«Երաժիշտներ», բարոկկո շրջանի իտալացի նկարիչ Կարավաջոյի 1595 թվականի նկարներից։ Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Այստեղ հայտնվել է 1952 թվականին։ 1983 թվականին հիմնական ռեստավրացիայի է ենթարկվել։
Երաժիշտներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1][2] |
տարի | մոտ 1595 |
բարձրություն | 92,1 սանտիմետր[3] |
լայնություն | 118,4 սանտիմետր[3] |
ուղղություն | բարոկկո |
ժանր | կենցաղային ժանր, այլաբանություն, դիմապատկեր և միգուցե ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ[4] և կտավ[4] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[4] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[5][6] |
սեփականատեր | Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտե և Մետրոպոլիտեն թանգարան |
պատվիրատու | Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտե[2] |
հիմնական թեմա | երաժշտություն և սեր |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Musicians by Caravaggio Վիքիպահեստում |
Երիտասարդ Կարավաջոյի առաջին հովանավորներից մեկը՝ կարդինալ Դել Մոնտեն էր , «Երաժիշտները» նկարը նրա առաջին պատվերն է։ Կարդինալի ամրոցում հաճախ անց էին կացվում տոնական երեկույթներ, որոշեց առանձնասենյակներից մեկը զարդարել երաժշտության թեմայով։ Քանի որ երիտասարդ Կարավաջոն նրա շրջապատից էր՝ ստացավ երկու նկարի պատվեր։
Պայմանական թատերական զգեստներով երեք պատանի նստած են և պատրաստվում են փորձի։ Կենտրոնում Մարիո Մինիտին ձգում է լյուտնյայի լարերը , ջութակահարը ուշադիր նայում է նոտաներին, նրանց մեջտեղում Կարավաջոն տեղավորել է իրեն։ Ձախ կողմում պատկերված է Ամուրը՝ նետերը մեջքի ետևում, խաղողով զբաղվելիս։ Այս կերպարի մի քանի բացատրություն կա։ Նկարի անունը պայմանական է, բայց բազմանշանակ։ Նկարը անվանել են «Երաժշտություն», « Երաժիշտներ», «Համերգ», չնայած նկարի համար լավագույն անվանումը «Փորձ» է։ Պատանիների թատերական հագուստները կտավը հեռացնում էր առօրեականությունից, իսկ փորձի հասարակ մոտիվը դառնում է ավելի տոնական։ Նկարին գեղեցկություն էր հաղորդում նաև գույների և հորինվածքի հարմոնիան։ Այս նկարին որպես զույգ Կարավաջոն նկարել է նաև «Վինահարը» նկարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.