Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Երանելի կույսը» (անգլ.՝ The Blessed Damozel), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրներից հանդիսացող Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1875-ից 1878 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 174 × 94 սմ։ Նույն անվանումով սոնետ, որի հեղինակը կրկին Ռոսսետտին է, հրապարակվել է «The Germ» (հայերեն՝ Ընձյուղ) պրեռեաֆայելիտների ամսագրում։ Այսօր «Երանելի կույսը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հարվարդի գեղարվեստական թանգարանում՝ Քեմբրիջում (Մասաչուսեթս)։
Երանելի կույսը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1870 |
բարձրություն | 136,8 սանտիմետր |
լայնություն | 96,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Միացյալ Թագավորություն[1] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Ֆոգ թանգարան |
հավաքածու | Հարվարդի արվեստների թանգարան |
Ծանոթագրություններ | |
The Blessed Damozel (Fogg Art Museum) Վիքիպահեստում |
«Երանելի կույսը» ստեղծագործությունը նկարիչ և բանաստեղծ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի միակ նկարն է, որին ձոնված սոնետն ավելի շուտ հրապարակ եկավ, քան բուն նկարը[3]։ Այդ սոնետն առաջին անգամ հրատարակվեց «The Germ» ամսագրում 1850 թվականին, որից հետո հեղինակը այն փոփոխության ենթարկեց երկու անգամ[4]։ Սոնետը Դանթե Գաբրիել Ռոսսետտին գրել է Էդգար Ալլան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունից ներշնչված[5], որտեղ քնարական հերոսը սգում է իր մահացած սիրեցյալի համար։ Ռոսսետտին որոշեց իր բանաստեղծությունում ներկայացնել այդ իրավիճակը հակառակ կողմից. այստեղ աղջիկը նայում է իր սիրեցյալին երկնքից։ Բարեկամերն ու արվեստի երկրպագուները առաջարկեցին Դանթե Գաբրիել Ռոսսետտիին կտավին հանձնել սոնետը[3]։ Արդյունքում, 1871 թվականին նկարիչը համաձայնվեց և ընդունեց Ուիլյամ Գրեմի պատվերը։ Նկարն ավարտելուց հետո, պատվիրատուն «Երանելի կույսը» ստեղծագործության համար պատվիրում է պրեդելլա։ Ընդհանուր արժեքը կազմեց 1157£: Նկարի գլխավոր հերոսուհու բնորդուհին Ալեքսա Ուայլդինգն էր։ Հրեշտակների համար բնորդներ դարձան Ուիլֆրեդ Ջոն Հոթրին և Մեյ Մորրիսը։ Սոնետը ներկայացվում է ներքևում, բնօրինակ լեզվով, անգլերենով.
1879 թվականին «Երանելի կույսը» ստեղծագործության վերարտադրանկարը պատվիրում և ձեռք է բերում բրիտանացի նավատեր, կոլեկցիոներ Ֆրեդերիկ Լեյլանդը, որը Դանթե Գաբրիել Ռոսսետտիից էլի էր նկարներ ձեռք բերել։ Նրանք ցանկանում էին «Երանելի կույսը» նկարը ստեղծել եռապատկերի տեսքով, որը բաղկացած կլիներ «Մնեմոսինե» և «Պրոզերպինա» նկարներից։ Լեյլանդը ի վերջո հասավ իր նպատակին և երեք նկարները ձեռք բերելով՝ փակցրեց իր աշխատասենյակում՝ Ռոսսետտիի այլ նկարների կողքին[6][7]։
Այսօր «Երանելի կույսը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հարվարդի գեղարվեստական թանգարանում՝ Միացյալ Նահանգներում՝ Քեմբրիջում (Մասաչուսեթս)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.