Երեխա
From Wikipedia, the free encyclopedia
Կենսաբանորեն երեխա է համարվում ծնունդից մինչև սեռական հասունացման տարիքն ընկած մարդը[1][2]։ Իրավական սահմանմամբ՝ երեխան հիմնականում վերաբերում է անչափահասներին կամ անչափահասին, ով դեռևս չի կարող համարվել մեծահասակ կամ չափահաս[1]։
«Երեխա» եզրույթը նաև նկարագրում է ծնողի հետ հարաբերությունները (ցանկացած տարիքի որդիներ կամ դուստրեր)[3], այն կարող է նաև վերաբերել որոշակի ժամանակահատվածում, վայրում կամ պայմաններում ծնված մարդկանց, ինչպես օրինակ՝ «բնության զավակ» կամ «վաթսունականների երեխա»[4]։
Գոյություն ունեն երեխաներին վերաբերող բազմաթիվ սոցիալական խնդիրներ, ինչպես օրինակ՝ երեխաների կրթություն, ահաբեկչություն, մանկական աղքատություն, անապահով ընտանիքներ, մանկական իրավունք, սով կամ մանկական անտնություն։