Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը
From Wikipedia, the free encyclopedia
Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման և դրանց ոչնչացմանն ուղղված անհապաղ գործողությունների պայմանագիր, հայտնի է նաև Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի պայմանագիր կարճ անունով, ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից 1999 թվականին որպես ԱՄԿ համար 182 պայմանագիր։ Այն ԱՄԿ ութ հիմնական պայմանագրերից մեկն է[1]։
{{{Անվանում}}} |
---|
Համար 182 պայմանագիրը վավերացնելով` կազմակերպությունը պարտավորվում է անմիջապես գործողությունների անցնել` արգելելու և վերացնելու մանկական աշխատանքի վատթարագույն ձևերը։ Պայմանագիրը 1919 թվականից սկսած ԱՄԿ-ի պատմության մեջ վավերացումներ ստացած ամենաարագ պայմանագիրն է[2]։
ԱՄԿ-ի Մանկական աշխատանքի վերացման միջազգային ծրագիրը (IPEC) պատասխանատու է օժանդակել պետություններին այդ ճանապարհին, ինչպես նաև` մշտադիտարկել պետությունների պատրաստակամությունը։ IPEC-ի` պետություններին օժանդակելու մեթոդներից են Ժամանակային սահմանափակմամբ ծրագրերը։
ԱՄԿ-ն 1999 թվականին ընդունել է նաև Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի վերաբերյալ համար 190 հանձնարարականը։ Այս հանձնարարականն ի թիվս այլոց պարունակում է հանձնարարականներ վտանգների տեսակների մասին, որոնք պետք է հաշվի առնվեն Աշխատանքի ժամանակ երեխաներին սպառնացող վատթարագույն վտանգները պետության կողմից սահմանելիս[3]։
Համար 182 պայմանագիրը մինչև 2020 թվականի օգոստոսի 4-ն արդեն ստորագրված է եղել ԱՄԿ բոլոր անդամների կողմից։ Սա դարձել է ԱՄԿ-ի 101-ամյա պատմության մեջ ամենաարագ վավերացված պայմանագիրը[4]։