Երերույքի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Երերույքի տաճար, եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզում՝ Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին[2]։ Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը[3]։
Արագ փաստեր Երերույքի տաճար, Հիմնական տվյալներ ...
Երերույքի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Բազիլիկ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Շիրակի մարզ, Անիպեմզա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Հիմնական ամսաթվերը | 5-րդ դար |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Մասն է | Գյուղատեղի Երերույք |
Կազմված է | Արձանագրություն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ |
Ճարտարապետական տիպ | Բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 4-րդ դար |
Կառուցման ավարտ | 5-րդ դար |
Հիմնադրված | 5-րդ դար |
Yererouk Basilica Վիքիպահեստում |
Փակել