Երեքի սիրտը (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Երեքի սիրտը», ամերիկացի հայտնի գրող Ջեկ Լոնդոնի վեպը, որը նա գրել է իր մահվանից առաջ և որը հրատարակվել է 1919-1920 թվականներին «Նյու Յորք ջոռնըլ» թերթում։
Արագ փաստեր Երեքի սիրտը, Տեսակ ...
Երեքի սիրտը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջեկ Լոնդոն |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Macmillan Publishers |
Հրատարակվել է | 1920 |
Փակել
Վեպը սկսվում է նախաբանով, որտեղ հեղինակը գրում է, որ ինքը գրել է այս վեպը, քանի որ նկատել է կինեմատոգրաֆի համար թարմ նյութերի պակաս։ Ջեկ Լոնդոնը նշում է, որ այս ստեղծագործությունը նոր ուղղություն է իր աշխատանքում։ Սա նրա 55-րդ գիրքն է։ Համահեղինակն է Չարլզ Գոդարդը։