Երկաթե սյուն Դելիում
From Wikipedia, the free encyclopedia
Երկաթե սյուն Դելիում, երկաթե սյուն յոթ մետր բարձրությամբ և վեցուկես տոննա քաշով[1]։
Քութբ Մինարի ճարտարապետական անսամբլի մի մասը, այստեղից էլ ստացել է երկրորդ անվանումը՝ Քութուբի սյուն[2], գտնվում է Հին Դելիից մոտ 20 կիլոմետր հարավ։ Սյունը հայտնի է դարձել, քանի որ իր գոյության 1600 տարվա ընթացքում չի ենթարկվել կոռոզիայի։
Երկաթե սյունը Դելիի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Հնագույն ժամանակներից ուխտավորների բազմությունը հավաքվել է այստեղ՝ հավատալով, որ եթե մեջքով կանգնի դեպի սյունը և գրկի այն ձեռքերով հետևից, դա երջանկություն կբերի (հավատալիքի մեկ այլ տարբերակ՝ ցանկությունը կկատարվի)։ Վանդալիզմից խուսափելու համար 1997 թվականին սյան շուրջը ցանկապատ է կառուցվել։