Երկարագուլպա Պիպին (հերոս)
From Wikipedia, the free encyclopedia
Երկարագուլպա Պիպին (շվեդ.՝ Pippi Långstrump, լրիվ անունը՝ Պիպինլոտտա Վիկուալիա Ռուլգարդինա Կրիսմինտա Էֆրամսդոտտեր Երկարագուլպա, շվեդ.՝ Pippilotta Viktualia Rullgardina Krusmynta Efraimsdotter Långstrump), շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի համանուն վիպակի գլխավոր հերոսը։
Հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2013 թ. «Զանգակ» հրատարակչության կողմից` Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ[1]։ Իսկ 2016 թ. տպագրվել է «Գիտե՞ս, թե ով է Երկարագուլպա Պիպին» պատկերագիրքը[2]։
Pippi անունը հորինել է Աստրիդ Լինդգրենի դուստր Կարինը[3]։ Ռուսերեն ներկայացմամբ արդեն կայունացած «Պիպին» անունը «Պիպի» (շվեդ.՝ Pippi) տառադարձության փոխարեն առաջարկել է Լիլիաննա Լունգինան իր կատարած առաջին թարգմանությամբ՝ ռուսերեն լեզվով անպարկեշտ կոննոտացիաներից խուսափելու համար։