Երկիր (Նաև Տեռա, լատ․ Terra - երկիր բառից), Արեգակնային համակարգի մոլորակ, ըստ Արեգակից ունեցած հեռավորության երրորդն է, ըստ մեծության՝ հինգերորդը։ Արեգակից ունեցած հեռավորությունը կազմում է 149,8 միլիոն կմ, տրամագիծը 12.700 կմ։ Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ[1][2][3]։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկիր (այլ կիրառումներ)
Quick facts: Երկիր (Կապույտ մոլորակ) Terra, Հիմնական տվյ...

Երկիր
(Կապույտ մոլորակ)
Terra
Երկիր մոլորակը, լուսանկարված 1972թ. Apollo 17 ծրագրի շրջանակներում
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել էթ.
ԱրբանյակներԼուսին
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին147 095 000 կմ
Ապոհելին152 100 000 կմ
Մեծ կիսաառանցք149 598 023 կմ
Թեքվածություն7.155° Արեգակի հասարակածի հանդեպ
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ6 371.0 կմ
Հասարակածային շառավիղ6 378.1 կմ
Բևեռային շառավիղ6 356.8 կմ
Մակերևույթի մակերես510 078 000 կմ²
Մթնոլորտային տվյալներ
Close

Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ։