From Wikipedia, the free encyclopedia
Երկնագույն նեոն (լատին․՝ Paracheirodon innesi), Paracheirodon ընտանիքի ձկնատեսակ, որն ապրում է քաղցրահամ ջրերում։ Ապրում է Ամազոնի վերին ավազանի ջրերում։ Կարելի է պահել նաև աքվարիում։
Երկնագույն նեոն | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Paracheirodon innesi | ||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
| ||||||||||||||||
|
Երկնագույն նեոնի մեջքը մուգ ձիթապտղագույն-մոխրագույն է, գորշ արծաթագույն, աչքերից մինչև ճարպային լողակը նրան առանձնահատուկ կապտավուն երանգով գիծն է։ Արուների մոտ ուղիղ է, իսկ էգերի մոտ՝ փոքր-ինչ թեքված։ Կան սովորական նեոնների այնպիսի առանձնյակներ, որոնց մոտ այդ գիծը կապույտի փոխարեն կանաչ է։ Էգերը մեծանում են՝ հասնելով 4 սմ-ի, իսկ արուները՝ 0,5-1 սմ փոքր են էգերից։ Էգերը ակնհայտորեն մեծ են արուներից։ Գոյություն ունեն երկնագույն նեոնների ալբինոս տեսակները։
Արդեն ձվադրմանը պատրաստ էգերին անհրաժեշտ է պահել առանձին։ Էգը դնում է մոտավորապես 200 ձու, որից հետո հասուն ձկանը կարելի է հանել տվյալ աքվարիումից։ Ինուբացիոն շրջանը տևում է 20-30 օր։
Երկնագույն նեոնը շատ լավ կարող է ապրել ընդհանուր ակվարիումում՝ այլ ձկների հետ մեկտեղ։ Կարող է ապրել հանգիստ վարքով, ոչ ագրեսիվ ձկների հետ։ Չի վնասում աքվարումում առկա բուսականությունը։ Նեոնները վտառային ձկներ են, ուստի աքվարումային պայմաններում անհրաժեշտ է պահել ամենաքիչը 6 առանձնյակից բաղկացած խմբով։ Երբ նրանք խմբով են լինում, նրանց մարմնի կապույտ երանգավորումն ավելի արտահայտիչ է դառնում։
Աքվարիումում ջրի բարձրությունը պետք է լինի 20 սմ-ից ոչ բարձր։
Երկնագույն նեոնը հայտնաբերվել է 1934 թվականին[2][3] ֆրանսիացի ճանապարհորդ Օգյուստ Ռաբոյի կողմից (August Rabaut)՝ դեպի Ամազոնի ջունգլիներ կատարած իր ճանապարհորդության ժամանակ։ Պատահաբար գտնված ձկնատեսակը շատ է դուր եկել նրան, ով որոշել է ձկանը տեղափոխել Եվրոպա՝ վաճառելու համար։ Երկնագույն նեոնները դուր եկան եվրոպացիներին, բայց որոշ ժամանակ ձկանը գիտական անվանում տալ չէր հաջողվում։ 1935 թվականին ձկնատեսակը հայտնվում է աքվարիումային պոպուլյացիաներ ունեցող Վիլյամ Ինեսի ձեռքում (William T. Innes), ով ձկանը փոխանցում է իր ծանոթ կոլեգային՝ Ջորջ Մայերսին (George Myers)։
1936 թվականին Վաշինգտոնի կենսաբանական տեղեկամատյաններում հայտնվում է այս ձկան մասին առաջին գիտական հոդվածները։ Մայերսը, ով հոդվածների հեղինակն է, անվանակոչում է ձկանը։ Ի պատիվ իր գործընկերոջ՝ Ինեսի, ձուկը կոչվել է Hyphessobrycon innesi, այնուհետև վերանվանվել է՝ ստանալով Paracheirodon inessi անունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.