From Wikipedia, the free encyclopedia
Երկնիստ անկյուն, մի ուղղից (երկնիստ անկյան կող) ելնող երկու կիսահարթություններով (երկնիստ անկյան նիստեր) կազմված պատկեր կամ այդ կիսահարթություններով սահմանափակված տարածություն[1]։ Չափվում է իր գծային անկյունով (կողի որևէ կետում նրան տարված և տարբեր նիստերի վրա գտնվող ուղղահայացներով կազմված անկյուն)[2]։
Կիսահարթությունները կոչվում են երկնիստ անկյան նիստեր , իսկ նրանց ընդհանուր սահմանագիծը կոչվում է՝ կող։ Երկնիստ անկյունը չափվում է գծային անկյունով, որը կողի որևէ կետում նրան տարված և տարբեր նիստերի վրա գտնվող ուղղահայացներով կազմված անկյունն է։ Այսպիսով, երկնիստ անկյունը չափելու համար բավական է նրա կողի վրա վերցնել ցանկացած կետ և յուրաքանչյուր հարթությունից այդ կետով տանել ուղղահայաց ճառագայթներ։ Այդ ճառագայթներով կազմված գծային անկյունը հավասար է երկնիստ անկյան մեծությանը։ Եթե ճառագայթներից մեկը ուղղահայաց չէ կողին, ապա ճառագայթներով կազմված գծային անկյան մեծությունը հավասար չէ երկնիստ անկյան մեծությանը։ Օրինակ ցանկացած երկնիստ անկյունում կարելի է տեղավորել (ընդ որում 90 աստիճանից մեծ) ուղիղ անկյուն, որպեսզի նրա գագաթը գտնվի երկնիստ անկյան կողի վրա, իսկ կողմերը պատկանան նրա նիստերին։ Դրանում կարելի է համոզվել անկյունաչափը տեղադրելով բաց գրքի մեջ։
Ցանկացած կանոնավոր կամ անկանոն, ուռուցիկ կամ գոգավոր բազմանիստ ցանկացած կողի վրա ունի երկնիստ անկյուն։
Կանոնավոր բազմանիստերի երկնիստ անկյունների արժեքները․
որտեղ φ = (1 + √5)/2՝ ոսկե հարաբերակցություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.