Երկվորյակներ
From Wikipedia, the free encyclopedia
Երկվորյակներ, նույն մոր երեխաներ, որոնք ներարգանդային շրջանում զարգանում են համատեղ և ծնվում ժամանակային քիչ տարբերությամբ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկվորյակներ (այլ կիրառումներ)
Երկվորյակների մասին գիտությունը կոչվում է գեմելլոգիա (լատին․՝ gemellus - զույգ + հունարեն՝ λόγος - գիտություն)։
Երկվորյակները, որոնք իրենց մեջ մարմնավորում են շատերի երազանքը ամեն ինչ հասկացող երկրորդ «ես»-ի մասին, գիտնականների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Նրանց օգնությամբ մասնագետները ակնկալում են ստանալ տարբեր հարցերի պատասխաններ, որոնք կապված են կենսաբանական երևույթների, ժառանգականության մեխանիզմների, հոգեբանության, երեխաների դաստիարակության խնդիրների հետ։