From Wikipedia, the free encyclopedia
Երկրից դեպի Լուսին ուղիղ ճանապարհով 97 ժամ 20 րոպեում (ֆր. De la Terre à la Lune, Trajet direct en 97 heures 20 minutes, 1865), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի գիտա-ֆանտաստիկ վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ և պատմում է դեպի Լուսին մարդու կատարած առաջին ճանապարհորդության մասին։ Վեպը գրվել և հրատարակվել է 1865 թվականին «Journal des débats politiques et littéraires» ամսագրում սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում։ Գրքային առաջին հրատարակությունը լույս է տեսել 1865 թվականի հոկտեմբերի 25-ին Պիեռ Ժյուլ Էտցելի կողմից։ Պատկերազարդ հրատարակությունը լույս է տեսել 1868 թվականի հուլիսի 31-ին Ֆրանսուա Պաննեմակերի փորագրություններով և Անրի դե Մոնթաուտի նկարազարդումներով։
Երկրից դեպի Լուսին ֆր.՝ De la Terre à la Lune | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական վեպ և գիտական ֆանտաստիկա |
Թեմա | տիեզերքի զարգացում և տիեզերական թռիչք |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1865 |
Նկարագրում է | Ֆլորիդա, Բալթիմոր և lunar orbit? |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը |
Հաջորդ | Լուսնի շուրջը և Նավապետ Գրանտի որդիները |
Նկարազարդող | Անրի դը Մոնտո |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1865 |
Թվային տարբերակ | lib.ru/INOFANT/VERN/pushka.txt |
De La Terre à la Lune Վիքիպահեստում |
Վեպի իրադարձությունները տեղի են ունենում անմիջապես ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմից հետո, այսինքն մոտավորապես 1865-1866 թվականները։ Պատերազմի ավարտից հետո Բալթիմորում (ԱՄՆ) կազմակերպվում է «Հրանոթային ակումբ»։ Նրա հիմնադիր Իմպի Բարբիկենը տարված էր մի այնպիսի հրանոթ[1] պատրաստելու մտքով, որի արկը կրակոցից հետո կարողանա հասնել մինչև Լուսին։ Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կառուցել այդպիսի զենք։ Բարբիկենին հաջողվում է այդ գաղափարի շուրջ ներգրավել ամբողջ աշխարհը և հավաքել մոտ հինգ ու կես միլիոն դոլլար՝ այդ լայնածավալ նախագծի համար, որի հովանավորներ են հանդես գալիս աշխարհի բազմաթիվ երկրներներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն։ Հսկա հրանոթ «Կոլումբիադայի» նախագծումը սկսված է։ Քանզի ձուլել այդպիսի հրանոթի փողը հնարավոր չէր ենթադրել, հեղինակները որոշեցին նրա փոխարեն օգտագործել 900 ֆունտ (274 մետր) խորությամբ հորատանցք հողի մեջ, որի պատերը պատրաստված կլինեն 60 ֆունտ (18.3 մետր) տրամագծով չուգունից։ Արկին երկրորդ տիեզերական արագություն պետք է տա 400 հազար ֆունտ (180 տոննա) ընդհանուր քաշով պիրոքսիլոնի լիցքը։
Նախագծի իրականացման հաջողության մասին կասկածանքներ է հայտնում կապիտան Նիկոլը՝ Ֆիլադելֆիայից, որը զրահապատ թիթեղների մասնագետ է։ Նրանք գրազ են գալիս 15 հազար դոլլարի վրա՝ արկի հաջող թռիչքի վրա։ Հրանոթի կրակոցի համար հարմար վայր է ընտրվում Ֆլորիդան, որը մոտ է գտնվում հասարակածին։
Հանկարծ հեռագիր է ստացվում Փարիզից, որը փոխում է նախագծողների պլանները։ Հեռագիրը Միշել Արդանից էր։ Հեռագրում նա առաջարկում է արկի կլոր, գլանաձև գլխիկը փոխարինել կոնուսաձև գլխիկով և պատրպաստակամություն է հայտնում որպես ուղևոր արկով թռչել դեպի Լուսին։ Միաժամանակ նա հայտնում է, որ շոգենավով նա ժամանում է Ֆլորիդա։ Շուտով Արդանը ժամանում է։ «Հրանոթային ակումբ»-ում Արդանին դիմավորելու ժամանակ հայտնվում է կապիտան Նիկոլը և Բարբիկենին մենամարտի է հրավիրում։ Արդանը դիմավորում է նրանց անտառում, որտեղ պայմանմվորվել էին հանդիպել մենամարտողները և առաջարկում է երկուսին էլ մասնակից դառնալ դեպի Լուսին ուղևորությանը։ Նրանք համաձայնության են գալիս և սկսում են արկի ձևափոխման աշխատանքները՝ երեք ուղևորի համար։
Նախապատրաստական աշխատանքները բարեհաջող ավարտ են ունենում և արկը պատրաստ է թռչել դեպի Լուսին։ Կրակոցը իրականացվում նախատեսված ժամանակին և երեք լուսնագնացները ճանապարհ են ընկնում դեպի Լուսին։ Ահա նրանց անունները.
Սակայն Երկրի վրա խուճապի մեջ են, քանի որ ամպամածության պատճառով չեն կարողանում պարզել արկի գտնվելու վայրը։ Բայց մի քանի օր անց նրանք պարզում են, որ արկը նպատակին չի հասել այն դարձել է Լուսնի արբանյակներից մեկը։
Վեպը բաժանված է քսանութ գլուխների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.