Երկրների ցանկ ըստ մանկական մահացության ցուցանիշի
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Մինչև հինգ տարեկան մահացության ցուցանիշը կազմում է մանկահասակների և մինչև հինգ տարեկան երեխանեի մահերի թիվը՝ յուրաքանչյուր 1000 ծնունդի հաշվով։ Համաշխարհային բանկի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհի մինչև հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 39 է։ 2018 թվականին մահացել է մինչև հինգ տարեկան 5,3 միլիոն երեխա, իսկ ամեն օրվա մահացության դեպքերը կազմել են 14,722[1][2][3]։
Մանկական մահացության ցուցանիշը մինչև մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերն են՝ յուրաքանչյուր 1000 ծնունդի հաշվով:Այս ցուցանիշը հաճախ օգտագործվում է տվյալ երկրում որպես առողջության մակարդակի ցուցիչ։ Ըստ ՄԱԿ-ի[4]՝ աշխարհի մանկական մահացության ցուցանիշը 2019 թվականին կազմել է 28, իսկ ըստ ԿՀՎ Համաշխարհային փաստագրքի[5]՝ 2020 թվականի համար կանխատեսվող նախահաշիվը կազմել է 30.8:
Նշենք, որ հաշվետվությունների մեջ առկա տարբերություններ պատճառով այս թվերը կարող են անհամեմատելի լինել տարբեր երկրներում։ ԱՀԿ-ի առաջարկությունն այն է, որ բոլոր երեխաները, ովքեր կյանքի նշաններ են ցույց տալիս, պետք է գրանցվեն որպես կենդանի ծնունդներ։ Շատ երկրներում այս ստանդարտը չի պահպանվում։ Ի տարբերություն այլ երկրների, որոնք պահպանում են համապատասխան չափանիշները՝ այս երկրներն արհեստականորեն նվազեցնում են իրենց մանկական մահացության մակարդակը։
Նշում՝ աղյուսակները կարող են տարբեր կերպ տեսակավորվել՝ օգտագործելով պատկերակը.