Երկրորդ լեզու
առաջին լեզվից բացի մեկ այլ լեզու, որին տիրապետում է մարդը / From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ լեզու կամ L2, լեզու, որը խոսողի մայրենի (առաջին լեզու կամ L1) լեզուն չէ։ Անձն այն սովորում է ավելի ուշ, հիմնականում, որպես օտար լեզու, ինչը կարող է լինել նաև խոսողի հայրենի երկրում կիրառվող այլ լեզու։ Խոսողի հիմնական լեզուն, այսինքն այն լեզուն, որը խոսողն ամենաշատն է օգտագործում կամ որն ավելի հարմար է արտահայտման համար, պարտադիր չէ, որ խոսողի առաջին լեզուն լինի։ Երկրորդ լեզուն կարող է նաև գերիշխող լինել։ Օրինակ՝ Կանադայի մարդահամարի ժամանակ առաջին լեզուն սահմանվում է որպես այն «առաջին լեզուն, որը սովորել են մանկուց և դեռ խոսում են»՝ ընդունելով, որ ոմանք կարող են հետ վարժվել ամենավաղ տարիքում սովորած լեզվին։ Ինչն անվանում են լեզվի սպառում։ Սա կարող է պատահել, երբ երեխան փոքր հասակում տեղափոխվում է նոր լեզվական միջավայր։
Արագ փաստեր Երկրորդ լեզու, Ենթադաս ...
Երկրորդ լեզու | |
---|---|
Ենթադաս | լեզու և օտար լեզվի ուսուցման փուլեր և ոճեր |
Փակել