Երուսաղեմի հայկական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի «էդուարդ և Հելեն Մարտիկյան» թանգարան (եբրայերեն՝ המוזיאון הארמני), հայկական թանգարան Երուսաղեմի հայկական թաղամասում։ Թանգարանի՝ հայ մշակույթի հազարամյակների պատմությունը ներկայացնող հավաքածուի կազմում ներառված են ինչպես Երուսաղեմ բերված տարբեր ցուցանմուշներ, այնպես էլ նոր ձեռքբերումներ։ Թանգարանում ներկայացվում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, թանգարանում պահվում են կիլիկյան վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և կաթողիկոս, գավազաններ, Հեթում Ա-ի մականը, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի ստվար մասը։ Ներկայացվում է նաև 1833 թվականին երուսաղեմահայերի կողմից Մերձավոր Արևելքում հիմնադրված առաջին տպագրատունը։ Թանգարանի ցուցադրության զգալի մասը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը[1]։
Երուսաղեմի հայկական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Իսրայել |
Տեղագրություն | Երուսաղեմ |
Վայր | հայկական թաղամաս |
Հիմնադրվել է | 1975 |
Երուսաղեմի Հայկական Հելլեն և Էդուարդ Մարտիկյանների անվան թանգարանը հիմնադրվել է 1979 թվականին նախկին Ժառանգավորաց վարժարանի շենքում, որը կառուցվել էր 1855 թվականին։ 1976 թվականին Վարժարանի նոր ավելի մեծ մասնաշենքի կառուցումից ու տեղափոխումից հետո[1]։
Թանգարանի դռները ժամանակավորապես փակ են այցելուների համար՝ շենքի վերանորոգչական աշխատանքների, գույքի ու անվտանգության նոր համակարգերի տեղադրման պատճառով։