1244 From Wikipedia, the free encyclopedia
Երուսաղեմի պաշարում (1244), տեղի է ունեցել Խաչակրաց վեցերորդ արշավանքի ընթացքում պաշարման արդյունքում Խորեզմշահերին հաջողվեց գրավել և ավերել Երուսաղեմը։
Թվական | 1244 թվականի հուլիսի 15 |
---|---|
Մասն է | Խաչակրաց վեցերորդ արշավանք |
Վայր | Երուսաղեմ |
Արդյունք | Այուբյանների հաղթանակ Երուսաղեմի թալանում |
Հակառակորդներ | |
Այուբյանների սուլթանություն Խորեզմշահերի պետություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Հրամանատարներ | |
ալ-Քամիլ | Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն |
Կողմերի ուժեր | |
փոքր | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Սուրբ Երկրի վրա խաչակրաց վեցերորդ արշավանքը գլխավորում էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն։ Նա իրեն հռչակեց Երուսաղեմի արքա, քանզի նրա կինը՝ Իոլանտա դե Բրիենը ժառանգել էր «Երուսաղեմի թագուհու» տիտղոսը իր մայր Մարիա Մոնֆերացուց։
Ֆրիդրիխի բանակի թվաքանակը և հեղինակությունը բավարար էր, առանց մարտի Երուսաղեմը, Բեթղեհեմը, Նազարեթը և մի շարք այլ տարածքներ ու բերդեր վերադարձնելու համար։ Այս տարածքները Ֆրիդրիխը վերադարձրեց Այուբյան սուլթան ալ-Քամիլի հետ կնքված պայմանագրով։ Սակայն Երուսաղեմը քրիստոնյաների տիրապետության տակ չէր կարող մնալ երկար ժամանակ, քանզի քրիստոնյաները շրջակայքում չունեին բավարար տարածքներ քաղաքի անվտանգությունը ապահովելու համար։
Այուբյաններն առաջարկեցին խորեզմշահերին վերադարձնել քաղաքը։ Պաշարման և քաղաքի հետագա հանձնման ժամանակ 1204 թվականի հուլիսի 15-ին խորեզմշահերն ամբողջովին ավերեցին Երուսաղեմը բացառությամբ սրբատեղիների, քաղաքից վերածելով ավերակի։ Երուսաղեմն այդ տեսքով հրապուրիչ չէր ոչ քրիստոնյաների, ոչ մուսուլմանների համար։ Այս արյունահեղությունը հրահրեց նոր արդեն Յոթերորդ խաչակրաց արշավանքի՝ Լուի IX սրբի նախաձեռնությամբ, սակայն այս արշավանքի արդյունքում խաչակիրները լուրջ հաջողության չհասան, բացի նրանից, որ խաչակիրների արդեն թուլացած հիմնական թշնամիներ խորեզմշահերը և Այուբյանները փոխարինվեցին ավելի հզոր՝ մամլուքներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.