Երևակայություն
From Wikipedia, the free encyclopedia
Երևակայություն, որը նաև անվանում են երևակայելու ընդունակություն, նոր պատկերներ և զգացողություններ ձևավորելու կարողությունն է, որոնք չեն ընկալվում զգայարանների միջոցով՝ տեսողական, լսողական կամ այլ զգայարանների միջոցով։ Երևակայությունը գիտելիքները դարձնում է կիրառելի խնդիրներ լուծելու ժամանակ և կարևոր է փորձ ձեռք բերելու և սովորելու գործընթացի համար[1][2][3][4]։ Երևակայությունը զարգացնելու հիմնական միջոց է հանդիսանում պատմություններ լսելը[1][5], որտեղ ընտրված բառի ճշգրտությունը կարևոր գործոն է "հորինված աշխարհների" համար[6]։ Երևակայությունը "թաքնված" պատկերների կամ զգացողությունների ձևավորում է, որոնք տեղի են ունենում առանց որևէ մեկի իմացության։ Անհատը կարող է երևակայել՝ ըստ տրամադրության, որը կարող է լավ կամ վատ լինել՝ կախված իրավիճակից։ Որոշ մարդիկ երևակայում են, որպեսզի դուրս գան լարվածությունից կամ մռայլ տրամադրությունից։ Այն ընդունված է համարել ներքին կարողություն և մտքում շրջակա միջավայրի ընկալման զգացումից բխած տարրերից մասնակի կամ ամբողջական անձնական ոլորտներ ստեղծելու գործընթաց։ Այս տերմինը տեխնիկապես կիրառվում է հոգեբանության՝ մեջ մտքում ինչ որ բան վերականգնելու գործընթացի համար՝ ընկալվող առարկա կամ պատկեր, որը նախկինում եղել է իմաստային ընկալման մեջ։ Քանի որ այս տերմինի նմանատիպ կիրառումը հակասում է սովորական լեզվին, որոշ հոգեբաններ նախընտրել են այն նկարագրել որպես "պատկերում" կամ "պատկերներ", կամ խոսել դրա մասին որպես "վերարտադրողական" -ի՝ ի տարբերություն "արտադրողական" կամ "կառուցողական" երևակայության։