From Wikipedia, the free encyclopedia
Երևանի ավագանու ընտրություններ 2017, Երևան քաղաքի ավագանու 3-րդ ընտրությունները, որը կայացել է 2017 թվականի մայիսի 14-ին[1]։
Երևանի ավագանու ընտրություններ 2017 | ||||
---|---|---|---|---|
Մայիսի 14, 2017 | ||||
| ||||
Տեսակ | ընտրություններ | |||
| ||||
Նախորդ | Երևանի ավագանու ընտրություններ 2013 | |||
| ||||
Հաջորդ | Երևանի ավագանու ընտրություններ 2018 |
Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը[2]։
Ապրիլի 9-ին «Ելք» դաշինքը հրապարակեց Երևանի ավագանու իր թեկնածուների ցուցակը։ Այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, որը քաղաքապետի թեկնածուն է։ Երկրորդ տեղում Արայիկ Հարությունյանն է, երրորդում՝ Դավիթ Խաժակյանը[3]։
Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի երկրորդ տեղում Սմբատ Լպուտյանն է, երրորդում՝ Հովիկ Մուսայելյանը[4]։
«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է։ Երկրորդ տեղում Մնացական Պարակշիևն է, երրորդում՝ Սոնա Աղեկյանը[5]։
Համարն ընտրաթերթիկում | Անվանումը | Անդամներ | Քաղաքապետի թեկնածուն |
---|---|---|---|
1 | «Ելք» դաշինք | «Լուսավոր Հայաստան» կուսակցություն «Հանրապետություն» կուսակցություն |
Նիկոլ Փաշինյան |
2 | «Երկիր ծիրանի» կուսակցություն | Զարուհի Փոստանջյան | |
3 | Հայաստանի հանրապետական կուսակցություն | Տարոն Մարգարյան | |
Կուսակցություն / Դաշինք | Քվե | % | Մանդատ | +/- | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Հայաստանի հանրապետական կուսակցություն | 240 036 | 71,25 % | 46 | - | ||||
2. | «Ելք» դաշինք | 70 731 | 21,00 % | 14 | 14 | ||||
2. | «Երկիր ծիրանի» կուսակցություն | 26 109 | 7,75 % | 5 | 5 | ||||
Անվավեր | 7859 | 2,41 % | |||||||
Գրանցված ընտրողներ / մասնակցությունը | 841 973 | 40,99 % | |||||||
Ընդհանուր | 100% | ||||||||
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք | Մշակված տեղամասերի քանակը՝ 474 |
Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։ Ի տարբերություն համապետական ընտրություններին, այս դեպքում ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքակետի թեկնածուի համար։
Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (6% կուսակցությունների համար և 8% կուսակցությունների դաշինքների համար)։
Ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ[6]։
Մայիսի 11-ին քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնեց ընտրակաշառքի բաժանման դեպք ֆիքսելու մասին։ Ըստ նրա, Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում քաղաքացիներին քվեարկած թերթիկներ և 20'000 դրամ են բաժանել[7]։
Մայիսի 12-ին Ելք դաշինքը հայտնեց ՀՀԿ-ի կողմից բաժանվող ընտրակաշառքն ապացուցող փաստաթղթեր հայտնաբերելու մասին, որոնցում առկա են գումարների չափի, հավաքած ձայների մասին տվյալներ[8]։ Փաստաթղթերից մեկն ուղարկվել է Էրեբունու ոստիկանության գումարտակի (ՊՊԾ գունդ) ֆաքսով, որտեղ ներկայացված է ոստիկանության բարձրաստիճան աշխատողների անունները և նրանց խոստացած ձայները։ Մեկ այլ գրության մեջ ներկայացված է ընտրակաշառքը բաժանելու մեխանիզմերը[9]։
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն արձանագրել է կուտակումներ տեղամասում, ֆիզիկական բռնություն և հայհոյանք դիտորդների նկատմամբ[10]։ Ընտրական խոստումների, ընտրակաշառք ստանալու, քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, խուլիգանական արարքի, բռնություն կամ ծեծ, հանձնաժողովականի լիազորությունների խոչընդոտմանն և լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերով 7 ահազանգ է գրանցվել ՀՀ ոստիկանություն[11]։
«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնեց Ավանում ՀՀԿ-ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Փոստանջյանին[12]։ Դեպքի առիթով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ խախտվել է ՀՀԿ-ի ընտրական իրավունքը[13]։
Ըստ Ազատություն ռադիոկայանի հրապարակած տեսանյութի, Կոնդ թաղամասում քաղաքացիները ընտրությանը գնալուց առաջ անձնագրերով և մի խումբ մարդկանց ուղեկցությամբ մտնում են ՀՀԿ֊ի նախընտրական շտաբ և գումարով դուրս գալիս[14]։
Ընտրախախտումների, մասանավորապես դիտորդների նկատմամբ ճնշումների, գունավոր գրիչներով քվերակության դեպքերի, ընտրատեղամասերի կահավորման խախտումների, քվեարկած քվեաթերթիկներով տեղամաս ժամանած ընտրողների, հանձնաժողովի անդամների կողմից լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերի մասին հայտնել է «Ելք» դաշինքը[15]։
ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.