Երևանի գավառ
գավառ Երևանի նահանգի կազմում / From Wikipedia, the free encyclopedia
Երևանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Երևան քաղաքն էր։
Արագ փաստեր Երևանի գավառЭриванский уезд, Երկիր ...
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Երևանի նահանգ | ||
Ներառում է | 22 համայնք | ||
Վարչկենտրոն | Երևան | ||
Խոշորագույն քաղաք | Երևան | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 150 879 | ||
Ազգային կազմ | Հայեր (մոտ 39 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 3,030 | ||
Հիմնադրված է | 1840 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Կոտայք, Ոստան | ||
Փակել
Երևանի գավառը հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Նոր Բայազետի, արևմուտքից՝ Էջմիածնի ու Սուրմալուի, հարավից՝ Շարուր-Դարալագյազի գավառներին։ Հարավ-արևմուտքում՝ Արաքս գետի երկայնքով, անցնում էր սահմանը Ղաջարական Պարսկաստանի հետ։
Ներառել է հիմնականում ժամանակակից Արարատի մարզը, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Աբովյանի շրջանը և Նախիջևանի ինքնավար հանրապետության Սադարակի շրջանը։