Երևանի պետական բժշկական համալսարան
Հայկական բժշկական համալսարան / From Wikipedia, the free encyclopedia
Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), բարձրագույն բժշկական ուսումնական հաստատություն Հայաստանում։ Հիմնադրվել է 1920 թ.[1]։ Տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։ Անդամակցում է մի շարք միջազգային ասոցիացիաների։ Այսօր ավելի քան 8000 ապագա բժիշկներ կրթություն են ստանում բժշկական համալսարանում։ Շուրջ 33 երկրից 2000-ից ավելի տարբեր ազգությունների ուսանողներ են սովորում ԵՊԲՀ-ում։ Կրում է միջնադարի անվանի բժիշկ Մխիթար Հերացու անունը։
Արագ փաստեր Երևանի պետական բժշկական համալսարան, Հապավում ...
Երևանի պետական բժշկական համալսարան | |
---|---|
Հապավում | ԵՊԲՀ |
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | Yerevan State Medical Univerity after Mkhitar Heratsi |
Նախկին անվանումներ | Երևանի բժշկական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1920 |
Տիպ | բարձրագույն ուսումնական հաստատություն |
Ռեկտոր | Արմեն Մուրադյան |
Ուսանողներ | 8000-ից ավել |
Օտարերկրյա ուսանողներ | 2000-ից ավել |
Դոկտորներ | 171 |
Դասախոսներ | ~ 1100 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Հայաստան, 0025, ք. Երևան, Կորյունի 2 |
Կայք | ysmu.am |
Yerevan State Medical University Վիքիպահեստում |
Փակել