Զամայի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Զամայի ճակատամարտ, ճակատամարտ Հռոմեական Հանրապետության և Կարթագենի միջև, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 202 թվականի հոկտեմբերի 19-ին։ Զամայի ճակատամարտը ազդարարեց Պունիկյան երկրորդ պատերազմի ավարտը։ Հռոմեական ուժերը գլխավորում էր Սկիպիոն Աֆրիկացին, իսկ կարթագենական զորքերի հրամանատարն էր հին աշխարհի նշանավոր զորավար Հաննիբալ Բարկան։
Թվական | մ.թ.ա. 202, հոկտեմբերի 19 |
---|---|
Մասն է | Պունիկյան երկրորդ պատերազմ |
Վայր | Զամա, Կարթագեն |
Արդյունք | Հռոմեացիների հաղթանակ Կարթագենի անկում |
Հակառակորդներ | |
Կարթագեն | Հռոմեական Հանրապետություն |
Հրամանատարներ | |
Հաննիբալ Բարկա | Սկիպիոն Աֆրիկացի Ֆաբիոս Մաքսիմոս |
Կողմերի ուժեր | |
40,000: 36,000 Հետևազոր 4,000 Հեծելազոր 80 Փղեր[1] | 35,100: 29,000 Հետևազոր 6,100 Հեծելազոր[1] |
Ռազմական կորուստներ | |
20,000 սպանված 20,000 գերեվարված | 2,500 սպանված 4,000 վիրավորված |
Ընդհանուր կորուստներ |
Չնայած նրան, որ Հաննիբալի զորքերը գերազանցում էին Հռոմեական լեգեոներներին, սակայն Սկիպիոնը կարողացավ շփոթեցնել Հաննիբալին և հաղթանակ տանել Զամայի ճակատամարտում։ Զամայի ճակատամարտը նաև համարվում է Հաննիբալի միակ ռազմական պարտությունը։
Ճակատամարտից հետո, Կարթագենի սենատը վճռեց խաղաղության պայմանագիր կնքել Հռոմեական Հանրապետության հետ։ Սակայն Հռոմի թելադրած պայմանները նվաստացուցիչ էին Կարթագենի և Հաննիբալի համար։ Ի վերջո Կարթագենի և Հռոմի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի ավարտվեց 17 տարի տևած Պունիկյան պատերազմը։