Զանգվածային ոչնչացման զենք
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային ոչնչացման զենք (անգլերեն հապավում՝ WMD, ռուս.՝ Оружие массового поражения), միջուկային, ճառագայթաբանական, քիմիական, կենսաբանական կամ ցանկացած այլ զենք, որը կարող է սպանել և զգալի վնաս հասցնել բազմաթիվ մարդկանց կամ մեծ վնաս հասցնել մարդու կողմից ստեղծված կառույցներին (օրինակ՝ շենքերին), բնական ռելիեֆին (օրինակ՝ լեռներ), կամ կենսոլորտին։ Տերմինի իմաստը և կիրառությունը զարգացել է և վիճարկվել է՝ ավելի հաճախ կիրառվելով քաղաքական, քան տեխնիկական իմաստով։ Ի սկզբանե շրջանառության մեջ է մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քիմիական պայթուցիկ նյութերով օդային ռմբակոծման հետ կապված, այնուհետև սկսել է նշանակել այլ տեխնոլոգիաների լայնամասշտաբ սպառազինություն, ինչպիսիք են քիմիական, կենսաբանական, ճառագայթային կամ միջուկային պատերազմները։