Զառայի պաշարում
From Wikipedia, the free encyclopedia
Զառայի պաշարում (1202 թվականի նոյեմբերի 10 – նոյեմբերի 24), խաչակրաց չորրորդ արշավանքի և առհասարակ խաչակրաց արշավանքների պատմության առաջին ռազմական բախումը կաթոլիկական քաղաքի հետ։ Զառայի (այժմ՝ Զադար) պաշարումը տեղի է ունեցել քաղաքի գլխավոր առևտրական մրցակից՝ Վենետիկի հանրապետության նախաձեռնությամբ։ Հաշվի չառնելով Հռոմի Պապ Ինոկենտիոս III-ի սպառնալիքները (վերջինս սպառնում էր մասնակիցներին արտաքսել եկեղեցուց), խաչակիրները և վենետիկցիները թալանեցին և ավերեցին հարուստ առևտրական Զառա քաղաքը։
Արագ փաստեր Զառայի պաշարում, Թվական ...
Թվական | 1202 թվականի նոյեմբերի 10[1] – նոյեմբերի 24[2] |
---|---|
Մասն է | Խաչակրաց չորրորդ արշավանք |
Վայր | Զադար, Դալմաթիա |
Արդյունք | Խաչակիրների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Խաչակիրներ Վենետիկի հանրապետություն | Հունգարիայի թագավորություն Խորվաթիայի թագավորություն |
Հրամանատարներ | |
Էնրիկո Դանդոլո | անհայտ |
Կողմերի ուժեր | |
10,000 խաչակիր 10,000 վենետիկցի | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Փակել